Interfootball-ը ներկայացնում է FootGoal հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այս անգամ ներկայացնում ենք ֆուտբոլի պատմության «կրունկ» և «մկրատ» տեսակի հարվածներով խփված թոփ-5 գոլերը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման 54-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից վնասվածք ստացավ և փոխարինվեց կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան։ «Բլաուգրանասի» Twitter-ի պաշտոնական պաշտոնական էջը հայտնում է, որ 21-ամյա պաշտպանը վնասել է աջ ազդրը, ինչի հետևանքով շարքից դուրս է մնացել 5 շաբաթով։ Այսպիսով, իսպանացի ֆուտբոլիստը միանշանակ բաց […]
Ավելին
Այսօր` հունվարի 9-ին, Կամերունում կմեկնարկի Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են 24 հավաքականներ։ Մրցաշարը կանցկացվի մինչև փետրվարի 6-ը, որը կկայանա Կամերունի 5 քաղաքներում` Յուանդեում, Դուալայում, Գարուայում, Բաֆուսայում և Լիմբեում։ Մրցաշարի բացման խաղում Կամերունի հավաքականը կմցրի Բուրկինա Ֆասոյի ընտրանու դեմ, իսկ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին։ Նշենք, որ 24 հավաքականները բաժանվել են 6 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում «Լևանտեն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։ Վալենսիական ակումբին հաղթանակ պարգևեցին Ռոբերտո Սոլդադոյի և Խոսե Լուիս Մորալեսի խփած գոլերը։ Այս հաղթանակից հետո Ալեսիո Լիսկիի թիմը վաստակեց 11 միավոր և շարունակում է եզրափակել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Հատկանշական է, որ մինչ այս խաղը «Լևանտեն» Լա լիգայի շրջանակում չէր հաղթել 27 […]
Ավելին
Իսպանաիան Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Վալենսիայի» դեմ խաղում։ Հանդիպման 43-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Կարիմ Բենզեման` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալի» կազմում խփեց հոբելյանական 300-րդ գոլը։ Նշենք, որ 34-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի պատմության 4-րդ լավագույն ռմբարկուն է և զիջում է միայն Կրիշտիանու […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Վալենսիայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Կառլո Անչելոտիի թիմն ուներ տարածքային ու խաղային մեծ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «արքայական» ակումբը հաղթի 4:1 հաշվով։ «Ռեալի» կազմից դուբլի հեղինակ դարձան Վինիսիուս Ժունիորն ու Կարիմ Բենզեման, իսկ «չղջիկների» միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։ Հանդիպման մեծ մասն անցավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն բանը չէր հասնում իրական գոլային պահերին։ Ամեն դեպքում, Խավիի սաներին հաջողվեց 57-րդ րոպեին բացել խաղի հաշիվը. աչքին ընկավ Լյուկ դե Յոնգը` եզրափակելով Դանի Ալվեսի փոխանցումը։ 80-րդ րոպեին Գավին, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից, ինչից հետո […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Գրանադայի» դեմ։ Այդ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է նաև եզրային պաշտպան Դանի Ալվեսը։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, բրազիլացի պաշտպանը դարձել է «Բարսելոնայի» կազմում Լա լիգայի շրջանակում հանդիպման մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը։ «Գրանադայի» հանդիպման օրը Ալվեսը 38 տարեկան և 247 օրական է։ Այդ ցուցանիշով 38-ամյա ֆուտբոլիստը գերազանցել […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Գրանադայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vivaro Sports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ. Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Լիլի» կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանը, հնարավոր է, կարիերան շարունակի «Նյուքասլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կաչաղակները» լրջորեն հետաքրքրված են 21-ամյա պաշտպանի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` «Նյուքասլը» հոլանդացի պաշտպանին գնելու հարցում արդեն պաշտոնական առաջարկ է կատարել և պատրաստ է նրա դիմաց վճարել 35 մլն եվրո, սակայն ֆրանսիական ակումբի կողմից մերժում է ստացել։ The Athletic-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023