Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի եզրափակիչում «Լիոնը» 3:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»` 8-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող։ «Լիոնի» կազմից 6-րդ րոպեին հեռահար հարվածոց ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Ամանդին Հենրին` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Թուրինի «Ալիանց» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Լիոնը»։ Հանդիպումը շոկային մեկնարկ ու ընթացք ստացավ, քանի որ արդեն 33-րդ րոպեին ֆրանսիական ակումբը հաղթում էր 3:0 հաշվով. մեկական անգամ աչքի ընկան Ամանդին Հենրին, Ադա Հեգերբերգ ու Կատարինա Մակարիոն։ Նախքան ընդմիջման գնալը` 41-րդ րոպեին, «բլաուգրանան» մեկ գնդակ հետ բերեց, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը Կիլիան Մբապեի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ «Պարի Սեն-Ժերմենը» գործարքի մասին պաշտոնապես հայտարարեց հենց ակումբի երկրպագուների ներկայությամբ` «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում` Լիգա 1-ի վերջին` 38-րդ տուրի շրջանակում «Մեցի» դեմ հանդիպումից առաջ։ Հավելենք, որ, ըստ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրայի ունեցած […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մրցելույթները կշարունակի փարիզյան ակումբի կազմում։ «Կիլիան Մբապեն կշարունակի հանդես գալ ՊՍԺ-ի կազմում։ Նա այս ամռանը, միանշանակ, չի համալրելու «Ռեալ Մադրիդի» շարքերը։ Ֆուտբոլիստի որոշումը վերջնական է և այդ մասին արդեն հայտնել է Ֆլորենտինո Պերեսին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի ու «Փարիզի» միջև գործող պայմանագիրն […]
Ավելին
ՊՍԺ-ն անում է ամեն ինչ, որպեսզի Կիլիան Մբապեին պահի իր շարքերում։ Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, փարիզյան ակումբը 24-ամյա հարձակվողին առաջարկել են 300 մլն եվրո հավելավճար` պայմանագիրը երկարաձգելու համար։ Այդ գումարը Մբապեն ստանալու է միանվագ։ Բացի դրանից, Մբապեի տարեկան աշխատավարձը հարկերը վճարելուց հետո կազմելու է 100 մլն եվրո։ Աղբյուր փոխանցմամբ` եթե ֆրանսիացի հարձակվողն ընդունի այդ առաջարկն […]
Ավելին
Լրագրող Գիլեմ Բալագեն նշել է, որ «Ռեալ Մադրիդը», ամենայն հավանականությամբ, ձախողել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը. «Ֆլորենտինո Պերեսը հանդերձարանում ֆուտբոլիստներին ասել է, որ Մբապեն չի տեղափոխվելու «Ռեալ»։ Քիչ առաջ են ինձ այս տեղեկությունը հայտնել։ Եկե՛ք սպասենք Մբապեի հայտարարությանն ինչ-որ բան հաստատելուց առաջ»,- գրել է լրագրողը Twitter-ի իր միկրոբլոգում։ Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողի ու փարիզյան […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Բետիսի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման մեկնարկից առաջ, երբ թիմերը դուրս էին գալիս խաղադաշտ, երկու ակումբի ֆուտբոլիստները միմյանց համար չեմպիոնական միջանցք են բացել։ Նախ միջանցքը բացել են «Ռեալի» ֆուտոբլիստները, ապա` «Բետիսի»։ Հիշեցնենք, որ անդալուսական ակումբը դարձել է Իսպանիայի գավաթակիր, իսկ «սերուցքայինները»` Լա լիգայի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Բետիսի» դեմ։ Մրցաշարային որևէ նշանակություն չունեցող խաղում երկու ակումբներն էլ ունեին մի շարք գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չկարողացան գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը։ Այսպիսով, այս խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 0:0 հաշվով։ Այս ոչ-ոքիից հետո Կառլո Անչելոտիի թիմն առաջնությունն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ կմրցի «Բետիսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ աստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը` Ֆայզա Լամարին, Kora Plus-ի հետ զրույցի ժամանակ խոսել է որդու ապագայի մասին. «Մենք համաձայնություն ունենք թե՛ «Ռեալ Մադրիդի» և թե՛ «Պարի Սեն-Ժերմենի» հետ։ Այժմ ամեն ինչ Կիլիանի ձեռքում է. նա պետք է կոմղնորոշվի իր ապագայի հարցում։ Երկու ակումբների առաջարկներն էլ գրեթե միանման են։ Գործարքը վերջնական փուլում է, և նա, ապագայի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023