Օգոստոսի 14-ին «Բավարիան» Չեմպիոնների լիգայի շրջանակում 8։2 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»։ Խաղից հետո իր տպավորություններով է կսիվել մյունխենյան ակումբի կիսապաշտպան Լեոն Գորեցկան՝ նշելով․ «Ցավոտ չէր Լեո Մեսսիին տեսնել այդ վիճակում։ Ես հիանալի հանդիպում անցկացրի»,- նշել է գերմանացի կիսապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հավելենք, որ այդ պարտությունը արգենտինացի ֆուտբոլիստի կարիերայում դարձել է ամենախոշոր հաշվով կրածը։
Ավելին
Օգոստոսի 15-ին Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի վերջին քառորդ եզրափակիչը, որի շրջանակում «Լիոնը» 3։1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում միմյանց դեմ են մրցելու «Լայպցիգն» ու ՊՍԺ-ն և «Բավարիան» ու «Լիոնը»։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, 1990/91 մրցաշրջանից ի վեր, երբ ստեղծվեց Չեմպոինների լիգան, մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ կիսաեզրափակիչում չկա […]
Ավելին
Լիսաբոնում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ փուլը, որի շրջանակում գրանցվեցին հետևյալ ադրյունքները․ «Ատալանտա» 1։2 ՊՍԺ «Լայպցիգ» 2։1 «Ատլետիկո Մադրիդ» «Բարսելոնա» 2։8 «Բավարիա» «Մանչեսթեր Սիթի» 1։3 «Լիոն» Այսպիսով, կիսաեզրափակչի շրջանակում օգոստոսի 18-ին «Լայպցիգը» կմրցի ՊՍԺ-ի դեմ, իսկ ամսի 19-ին՝ «Բավարիան» – «Լիոնի»։ Խաղերը կրկին կայանալու են Լիսաբոնում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։
Ավելին
Չեմպիոնների լիգայի երրորդ քառորդ եզրափակիչ հանդիպման շրջանակում «Բարսելոնան» մրցում «Բավարիայի» դեմ։ Հանդիպման 63-րդ րոպեին մյունխենյան ակումիբ աջ եզրային պատշպան Ալֆոնսո Դևիսն իր եզրում անհավանական անցում անցկացրեց, ճանապարհին շրջանցելով մրցակցի մի շարք ֆուտբոլիստների, մտա «Բարսելոնայի» տուգանային հրապարակ, ինչից հետո փոխանցում կատարեց Յոզուա Կիմիխին, ով էլ հաշիվը դարձրեց 5։2։
Ավելին
Այսօր՝ օգոստոսի 14-ին, Լիսաբոնում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության երրորդ քառորդ եզրաափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ դուրս կգան «Բարսելոնան» և «Բավարիան»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով ներկայումս աշխատում է Sky Sports հեռուստաալիքում՝ որպես ֆուտբոլային փորձագետ, իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» խաղարկության մասին, որն այս տարի պատմության մեջ առաջին անգամ չի հանձնվելու։ «Եթե ես լինեի Ռոբերտ Լևանդովսկին, և եթե France Football-ը չեղարկեր «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, ապա միանշանակ կկազմակերպեի ստորագրահավաք, որպեսզի այն վերադարձնեն։ […]
Ավելին
Երեկ՝ օգոստսի 13-ին, «Լայպցիգը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում 2։1 հաշվով առավելության հասավ «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։ Գերմանական ակումբը պաշտոնական Twitter-ի օգտահաշվում տեսանյութ է հրապարակել, թե խաղից հետո «ցլերն» ինչպես են տոնել իրենց հաջողությունը։
Ավելին
Երեկ՝ օգոստոսի 13-ին, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում «Լայպցիգը» 2։1 հաշվով առավելության հասավ «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, այդ արդյունքի շնորհիվ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դարձել է մրցաշարի պատմության ամենաերիտասարդ մարզիչը, ով որևէ ակումբի գլխավորությամբ նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր։ Նագելսմանը երեկվա կայացած […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի երկրորդ քառորդ եզրափակչի շրջանակում միմյանց դեմ դուրս եկան «Լայպցիգն» ու «Ատլետիկո Մադրիդը»։ Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Կողմերն ավելի շատ հետախուզական բնույթի աշխատանք էին կատարում՝ փորձելով գտնել մրցակցի թույլ կողմերը, սակայն պետք է նշենք, որ «Ատլետիկո Մադրիդի» գրոհներն որոշ վերապահումներով ավելի վտանգավոր էին՝ չնայած «Լայպցիգը» ավելի շատ էր տիրում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Լայպցիգն» ու «Ատլետիկո Մադրիդը»։ Դիմակայության առաջին խաղակեսը ֆանտաստիկ անցկացրեց գերմանական ակումբի 21-ամյա կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն։ Squawka Football վիճակագրական ընկերությունը հետաքրքիր փաստեր է ներկայացրել հանդիպման առաջին խաղակեսում Ուպամեյանոյի ցույց տված խաղից։ Բանն այն է, որ ֆրանսիացի պաշտպանը մի շարք ասպեկտներում 100 տոկոսանոց ցուցանիշ է գրանցել։ Ուպամեկոյի […]
Ավելին
1 250 251 252 253 254 300

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023