Ռեալը գրեթե 1 մլրդ եվրո կծախսի առաջիկա տարիներին, եթե գնի Մբապեին ու Հալանդին

Ռեալը գրեթե 1 մլրդ եվրո կծախսի առաջիկա տարիներին, եթե գնի Մբապեին ու Հալանդին

22/02/2021 - 23:26

Մադրիդյան As պարբերականը հաշվարկ է կատարել, թե որքան գումար «Ռեալը» կծախսի, եթե գնի Կիլիան Մբապեի («Պարի Սեն Ժերմեն») և Էրլինգ Հալանդի («Բորուսիա Դորտմունդ») տրանսֆերային իրավունքները։

Սպորտային պարբերականի հաշվարկներով, եթե «արքայական» ակումբը գնի ֆրանսիացուն, ապա նրան կվճարի տարեկան 72 մլն եվրո աշխատավարձ, իսկ նորվեգացուն գնելու դեպքում՝ 20 մլն։ Այսպիսով՝ միայն այս երկու ֆուտբոլիստների աշխատավարձերը վճարելու համար «սերուցքայինները» տարեկան կծախսեն 92 մլն եվրո։

Մբապեի և Հալանդի տրանսֆերներն առանձին վերցված գնահատվում են 150 մլն եվրո, այսինքն՝ երկու ֆուտբոլիստներին գնելու դիմաց «Ռեալը» պետք է վճարի 300 մլն եվրո։

Եթե հաշվի առնենք որ ֆուտբոլիստները մադրիդյան ակումբի հետ կկնքեն 6 տարվա պայմանագիր, ապա յուրաքանչյուր տարին «Ռեալի» համար կարժենա 50 մլն եվրո։

Ստացվում է, որ այս երկու ֆուտբոլիսներին ակումբում պահելու համար «Ռեալը» յուրաքանչյուր տարի կծախսի 142 մլն եվրո (92+50), 6 տարի անց այդ գումարը կկազմի 852 մլն եվրո, այսինքն՝ 300 մլն տրանսֆերի համար, ևս 432 մլն եվրո՝ Մբապեի աշխատավարձը վճարելու համար և 120 մլն՝ Հալանդի աշխատավարձը վճարելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում բոլոր խաղերի հաշվարկով Մբապեն մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Իր հերթին Հալանդը «Բորուսիայի» կազմում մասնակցելով 25 հանդիպման, դարձել է 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023