Ջեյդոն Սանչոն Բունդեսլիգայի շրջանակում պատմական ռեկորդ է գրանցել

Ջեյդոն Սանչոն Բունդեսլիգայի շրջանակում պատմական ռեկորդ է գրանցել

21/02/2021 - 12:32

Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա վինգեր Ջեյդոն Սանչոն Բունդեսլիգայի 22-րդ տուրի «Շալկե-04»-ի դեմ արտագնա խաղում (0:4) դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը։

Անգլիացի ֆուտբոլիստը Բունդեսլիգայի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացրել 98 հանդիպում և խփեց իր արդեն 35-րդ գոլը, ինչի շնորհիվ Գերմանիայի գլխավոր առաջնությունում պատմական ռեկորդ սահմանեց։

Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Սանչոն դարձել է Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է հատել 35 գոլի սահմանը։

Խաղի օրը Սանչոն 20 տարեկան, 10 ամսական և 26 օրական է եղել։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «իշամեղուների» կազմում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 29 հանդիպման, դարձել 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Իր հերթին, «Բորուսիա Դորտմունդը», Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղերից հետո, վաստակել է 36 միավոր և այս պահի դրությամբ զբաղեցնում է նրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023