Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Բելգիայի և դուրս մնաց պայքարից։ Հանդիպումից հետո ՈՒԵՖԱ-ն լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խաղի ավարտից հետո նախքան հանդերձարան ուղևորվելն ավագի թևկապը նետել խոտածածկին։ Հավելենք, որ Եվրո-2020-ի շրջանակում Կրիշտիանու Ռոնալդուն հասցրեց դառնալ 5 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ […]
Ավելին
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Բելգիայի ընտրանուն` դուրս մնալով պայքարից։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընոթացքում իր տպավորություններով է կիսվել պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը. «Մենք հիասթափված ենք ու ընկճված։ Որոշ ֆուտբոլիստներ լաց են լինում հանդերձարանում։ Նրանք բոլոր ուժերը ներդրեցին։ Բելգիան 6 հարված կատարեց, որոնցից ընդամենը մեկն էր դիպուկ, իսկ […]
Ավելին
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Բելգիայի հավաքականը Սևիլիանի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։ Առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն պորտուգալացիների պահերն ավելի վտանգավոր էին։ Հիշատակման է արժանի հատկապես 25-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի իրացրած տուգանային հարվածը, ինչից հետո Տիբո Կուրտուան փրկեց իր թիմին։ Երբ թվում էր կողմերն ընդմիջման կգնան 0:0 հաշվի պայմաններում, […]
Ավելին
Շարունակվում են Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի հանդիպումները։ Հմայիչ Հոլանդիայի ազգային թիմը մրցելու է Չեխիայի դեմ, իսկ գերհիբրիդ Բելգիան, Կևին դե Բրոյնեի գլխավորությամբ, իր ուժերը կչափի զգուշավոր Պորտուգալիայի հավաքականի հետ։ Այստեղ ամեն ճիշտ, նույնիսկ, ամենաննշան որոշումը ոսկու գին ունի, իսկ սատանան էլ մանրուքների մեջ է։ Այժմ անդրադառնանք Եվրո-2020-ի` հունիսի 27-ի խաղային օրվա հանդիպումներին։ Հոլանդիա – Չեխիա Հոլանդիայի […]
Ավելին
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Հոլանդիայի հավաքականը Բուխարեստի «Արենա Նացիոնալե» մարզադաշտում կմրցի Չեխիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Մրցող կողմերը հանդիպումն կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիսիո Ռոմանոն, «Ինտերի» աջ եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` կոմղերը վերջնական համաձայնության հասել են հունիսի 26-ի երեկոյան, իսկ 22-ամյա ֆուտբոլիստի բուժզննումը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Մարոկկացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է պայմանագիր մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որը նա կստորագրի միայն բուժզննում անցնելուց հետո։ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» կարծես թե այլևս միակ թեկնածուն չէ, որը պատրաստ ու ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Լիվերպուլը» հարցում է ուղարկել փարիզյան ակումբին` պարզելու համար, արդյո՞ք այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր կլինի գնել Մբապեին, թե ոչ։ Աղբյուրի փոխանցմամբ` այս տրանսֆերային պատուհանի ընթացքում գործնականում որևէ ակումբ չի կարող իրականացնել […]
Ավելին
Եվրո-2020-ի շրջանակում ավարտվել է խմբային փուլը և, ավանդույթի համաձայն, ամփոփում ենք տուրի լավագույնին։ Հունիսի 23-ին, երբ ավարտվեց մրցաշարի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրը, Interfootball-ի Telegram-ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք այդ տուրի լավագույն ֆուտբոլիստին։ Քվեարկությունն անչափ թեժ է անցել հիմնականում երկու ֆուտբոլիստների միջև։ Խոսքը Կրիշտիանու Ռոնալդուի և Լուկա Մոդրիչի մասին է։ Ամեն դեպքում, վճռորոշ […]
Ավելին
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը հունիսի 28-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցելու է Խորվաթիայի ընտրանու դեմ։ «Ֆուրիա ռոխայի» հարձակվող Ալվարո Մորատան կիսվել է այդ հանդիպման վերաբերյալ իր սպասելիքներով. «Ես 15 տարեկանից երազել եմ խաղալ նման մակարդակի մրցաշարում։ Խորվաթիայի հավաքականը շատ վարպետներ ունի. նրա կազմում խաղում են Մարսելո Բրոզովիչը, Մատեո Կովաչիչն ու Լուկա Մոդրիչը։ Հզոր պայքար […]
Ավելին
Հանարահայտ ֆրանսիացի տիեզերագնաց Թոմաս Պեսկեն Instagram-ի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, թե ինչպես է Ֆրանսիա 2:2 Պորտուգալիա հանդիպումը դիտել Միջազգային տիեզերակայանում` գրելով հետևյալը. «Մենք հեշտ խմբում չէինք հայտնվել, սակայն այդ փաստը հանդիպումներն ավելի հետաքրքիր է դարձնում»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 162 163 164 165 166 258

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023