«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարիերան կշարունակի «Էվերտոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մերսիսայդյան ակումբը մինչև 2022 թ. հունիսի 30-ը կվարձակալի հոլանդացի ֆուտբոլիստին։ Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «իրիսները» չեն ունենալու խաղացողին գնելու իրավունք, բացի դրանից, «Էվերտոնը» մինչև 2022 թ. հունիսի 30-ն ամբողջությամբ կվճարի 24-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Ռոմանոն գրում է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Պորտուի» հարձակվող Լուիշ Դիաշին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` մերսիսայդյան ակումբը կոլումբացի վինգերի տրանսֆերի դիմաց «Պորտուին» վճարել է 40 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կարող է ավելանալ ևս 20-25 մլն եվրո` կախված Դիաշի մրցելույթներից։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի վինգեր Մեյսոն Գրինվուդի ընկերուհին` Հարիեթ Ռոբսոնը, Instagram-ի stories բաժնում սկանդալային ձայնագրություն է հրապարակել, որտեղ լսվում է, թե ինչպես են նրան ստիպում սեռական հարաբերություն ունենալ ինչ-որ տղամարդու հետ։ Ձայնագրությունը զարգանում է հետևյալ կերպ (սկզբից խոսում է տղամարդը, այնուհետև Ռոբսոնը). – Ես թքած ունեմ, թե դու ինչ ես […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան», գնման իրավունքով (30 մլն եվրո), վարձակալել է «Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ադամա Տրաորեին։ Հայտնի է, որ իսպանացի վինգերը համաշխարհային ֆուտբոլի ամենահայտնի դրիբլյորներից մեկն է։ Squawka Football-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել` հաշվելով, թե տարբեր թիմերում հանդես գալու ժամանակ Տրաորեն քանի անգամ է հաջողված դրիբլինգի դիմել ներքին առաջնությունների շրջանակում 26-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնություններում […]
Ավելին
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ կմրցեն ATP վարկանշային աղյուսակի 2-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևն ու Մեծ սաղավարտի 20-ակի հաղթող Ռաֆայել Նադալը։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 12:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսրայելի Սուպերլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Հապոել Բեեր Շևան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Հապոել Երուսաղեմին»։ Հանդիպման ավարտից հետո գլխավոր մրցավար Լիրան Լիանին տարօրինակ որոշում է կայացրել` կարմիր քարտով պատժելով «Հապոել Բեեր Շևայի» պաշտպան Հատեմ Աբդ Էլհամեդին։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Sport5-ը, 44-ամյա մրցավարը Էլհամեդին կարմիր քարտ է ցույց տվել, քանի որ վերջինս ուժեղ […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում Բուրկինա Ֆասոյի հավաքականը մրցեց Թունիսի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում խփվեց ընդամենը մեկ գոլ. 45+3-րդ րոպեին Բուրկինա Ֆասոյի ընտրանուն հաղթակ պարգևեց Դանգո Ուատարան։ Նշենք, որ 19-ամյա հարձակվողը 82-րդ րոպեին թունիսցիների պաշտպան Ալի Մալուլին արմունկով հարվածելու համար պատժվեց կարմիր քարտով։ Այսպիսով, Բուրկինա Ֆասոն հաղթեց 1:0 հաշվով ու նվաճեց […]
Ավելին
Անգլիայի Առաջին լիգայի (երրորդ դիվիզիոն) 30-րդ տուրում «Օքսֆորդ Յունայթեդը» հյուրընլալվելիս 7:2 հաշվով ջախջախել է «Գիլինգհեմին»։ Այդ հանդիպման հերոս է դարձել «Օքսֆորդի» կիսապաշտպան Կեմերոն Բրենագանը, ով իր անվան դիմաց պոկեր է գրանցել։ Այդուհանդերձ, թվում է` սովորական իրադարձություն է պոկերի հեղինակ դառնալը, սակայն Բրենագանը բոլոր 4 գոլերը խփել է 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացնելուց հետո։ Նշենք, որ անգլիացի […]
Ավելին
«Բորուսիա Մյունխենգլադբախի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Յուվենտուսի» ու «Բորուսիայի» միջև բանակցությունները վերջնական փուլում են։ Քանի որ շվեյցարացի ֆուտբոլիսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ, ու որպեսզի «Բորուսիան» Զաքարիային չկորցնի անվճար, ընդունել է «Յուվենտուսի» առաջարկը, որը պատրաստ է նրա տրանսֆերի դիմաց վճարել 5+2 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ադամա Տրաորեին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2022 թ. հունիսի 30-ը։ Կատալոնական ակումբը հայտնում է, որ մինչև վարձակալության ավարտը կվճարի 26-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` վարձակալության ավարտից հետո «Բարսելոնան» կարող է 30 մլն եվրոյի դիմաց գնել իսպանացի […]
Ավելին
1 829 830 831 832 833 1,894

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023