Կատալոնական «Բարսելոնան» հայտարերել է «Ալբասետեի» հարձակվող Ռեյ Մանային ձեռք բերելու մասին։ Կողմերի միջը պայմանագիրը ստորագրվել է մինչև 2023 թվականը։ Կատալաոնական ակումբը տրանսֆերի համար վճարել է 700 հազար + 2 մլն եվրո։ Խաղացողի հրաժարագինը կկազմի 50 մլն եվրո և հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։ Սպասվում է, որ երիտասարդ խաղացողը հանդես կգա «Բարսելոնա Բ»-ի կազմում։
Ավելին
Ինչպես տեղեկանցում է «Սոչիի» պաշտոնական կայքը, ակումբը մինչև մրցաշրջանի վերջ վարձակալել է «Զենիթի» 28-ամյա հարձակվող Ալեքսանդր Կոկորինին։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոկորինը իր եղբայր Կիրիլի, ինչպես նաև հավաքականում խաղընկեր Պավել Մամաևի և ընկերոջ Ալեքսանդր Պրոտասովիցի հետ 2018 թվականի հոկտեմբերին Մոսկվայի կենտրոնում հայնտվել էին ծեծկռտուքի մեջ, ինչից հետո ձերբակալվել էր։ Նախորդ տարի սեպտեմբերին Կոկորինը և Մամաևը դուրս […]
Ավելին
1989 թվականի այս օրը ծնվել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հենոն հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է՝ հանդես գալով արտասահմանյան 7 ակումբներում։ Մխիթարյանը «Փյունիկի» սան և իր մասին իմաց է տվել, երբ դեռևս ընդամենը 17 տարեկան էր։ 31-ամյա կիսապաշտպանի առաջին արտասահմանյանը ակումբը եղել է բրազիլական «Սան Պաուլուն», երբ 2003 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիոնի» պաշտոնական կայքը, ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Վիլլառեալի» 27-ամյա հարձակվող Կառլ Տոկո Էկամբիին։ Ֆրանսիական ակումբը վարձակալության համար «դեղին սուզանավներին» կվճարի 4․5 մլն եվրո։ Դեռևս հայտնի չէ՝ մրցաշրջանի ավարտին ֆրանսիական ակումբը խաղացողի տրանսֆերը գնելու անմիջական իրավունք ունենալու՞ է , թե՞ ոչ։ Ֆրանսիական ակումբն այս քայլին է գնացել, քանի որ հիմնական հարձակվող […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի վերջին խաղում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցում է ՍՊԱԼ-ի դեմ։ Հանդիպման 16-րդ րոպեին Դուվան Սապատայի եզրից կատարած փոխանցումից հետո տանտերերի սլովենացի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը կրկնով կատարած հարվածով դարձել է անհավանական գոլի հեղինակ․
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, ակումբը 14 մլն եվրոյի դիմաց գնել է «Վերոնայի» 25-ամյա կենտորնական պաշտպան Ամիր Ռահմանիին։ Պաշտպանը մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալական հիմունքներով կշարունակի հանդես գալ «Վերոնայի» կազմում, որից հետո կմիանա նեապոլիտանական ակումբին։ Դեռևս հայտնի չէ կողմերի միջև ստորագրված պայմանագրի մանրամասները։
Ավելին
Բելգիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Անդերլեխտը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց առաջնության առաջատար «Բրյուգեին»։ Դրվագներից մեկում տանտերերի երկրպագուները հյուրերի դարպասահ Սիմոն Մինյոլեի ուղղությամբ ճայթրուկ էին նետել, ինչի պատճառով հանդիպումը մի քանի րոպե դադարեցվել էր։ Դարպասապահին ոչինչ տեղի չէր ունեցել, սակայն «Անդերլեխտի» ավագ Վենսան Կոմպանին շտապեց սեփական երկրպագուների ուղղությամբ՝ զայրանալով նրանց վրա։
Ավելին
Մադրիդի «Ռեալի» երկու եզրային հարձակվողներ՝ Էդեն Ազարն ու Մարկո Ասենսիոն, ովքեր վերականգնվում են տարբեր աստիճանի վնասվածքներից, արդեն մարզվում են խոտածածկի վրա։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։ Վնասվածքներից հետո երկու խաղացողներն էլ առաջին անգամ խաղակոշիկներով մարզվել են խոտածածկի վրա։ Իսկ ինչ վերաբերվում է «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսին, ապա նա մարզվում է անհատապես և դժվար թե […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» պահեստային դարպասապահ Սերխիո Ռոմերոն հերթական մարզմանը գնալիս իր մեքենայով վթարի է ենթարկվել։ 32-ամյա դարպասապահը երթևեկելիս է եղել 200 հազար եվրո արժողությամբ Lamborghini -ով և մարզման ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ հարվածելով մոտակա ծառերին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ մեքենան լուրջ վնասվել է, սակայն խաղացողին ոչինչ չի պատահել։ Ավելին, ըստ Sky […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Ինտերը» հյուրընկալվելիս միավորը կիսեց «Լեչչեի» հետ՝ խաղն ավարտելով 1։1 հաշվով։ Հանդիպման 20-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ջուլիո Դոնատին չափազանց կոպիտ խախտում թույլ տվեց «ներաձուրիների» կենտրոնական կիսապաշտպան Նիկոլո Բարելայի նկատմամբ, որի համար ստացավ ընդամենը դեղին քարտ։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023