Ռիյադ Մարեզի տպավորիչ տեխնիկան ու գոլը Զիմբաբվեի հավաքականի դարպասը🎥

Ռիյադ Մարեզի տպավորիչ տեխնիկան ու գոլը Զիմբաբվեի հավաքականի դարպասը🎥

16/11/2020 - 23:25

Անցնող օրերին կայանում են 2022 թվականին Կամերունում կայանալիք Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի հանդիպումները։

4-րդ տուրի շրջանակում մրցաշարի գործող գավաթակիր Ալժիրի հավաքականը Հարարեում հյուրընկալվել էր Զիմբաբվեի ընտրանուն։

Հանդիպման 38-րդ րոպեին ալժիրցիների առավելությունը կրկնապատկեց թիմի առաջատար և ավագ Ռիյադ Մարեզը, ով մրցակցի տուգանային հրապարակում աչքի ընկավ պարզապես ֆանտաստիկ տեխնիկայով։

Մարեզը հաշիվը դարձրեց 0։2, սակայն տանտերերը հանդիպման մնացած ժամանակահատվածում կարողացան փրկել խաղը․ գրանցվեց 2։2 հաշիվը։

Հավելենք, որ կայացած 4 խաղերից հետո Ալժիրը վաստակել է 10 միավոր և գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը․ Զիմբաբվեն 5 միավորով 2-րդն է, որին հաջորդում են Բոտսվանայի և Զամբիայի հավաքականները, որոնք ունեն համապատասխանաբար 4 և 3 միավոր։ Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչ փուլ են անցնում որակավորման փուլի արդյունքում խմբում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023