Լեգենդար նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանի ինքնակենսագրականում կա հետաքրքիր մի փաստ․ նրա ծնողները զարմիկներ են, սակայն դա նորմալ է, ոչ թե տարօրինակ կամ պատժելի։ 47-ամյա մարզչի լրիվ անուն-ազգանունը Զինեդին Յազիդ Զիդան է։ Նա ունի արաբական արմատներ։ Զիդանի ծնողները ալժիրցի գաղթականներ են ֆրանսիայում։ Նրանք ալժիրյան պատերազմի տարիներին փախել են Ֆրանսիա։ Զինեդին Զիդանի հայրը՝ Սամիլը, մոտ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է AS-ը, ՊՍԺ-ի կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը կստանա չեմպիոնական ոսկե մեդալը։ Բանն այն է, որ իսպանացի կիսապաշտպանը Լիգա 1-ի շրջանակում ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 1 րոպե։ Ըստ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կանոնադրության՝ յուրաքանչուր ֆուտբոլիստ ստանում է ոսկե մեդալ, եթե խաղադաշտում անցկացրել է նույնիսկ 1 վայրկյան։ Խեսեն ՊՍԺ-ի կազմում այդ […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայի» կազմում, վերհիշել է Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության «Ռոմա» – «Բարսելոնա» քառորդ եզրափակիչ դիմակայության պատասխան խաղը։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 4։1 հաշվով, սակայն պատասխան խաղում հռոմեական ակումբը հաղթեց 3։0՝ շարունակելով պայքարը։ «Առաջին խաղում 4։1 հաշվով պարտվելուց հետո մենք մեզ պարտված […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով։ 30-ամյա բոսնիացի կիսապաշտպանը համարվում է ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։ «Բարսելոնայի» ղեկավարության կարծիքով Պյանիչն ամբողջությամբ համապատասխանում է ակումբի գաղափարախոսությանը և խաղային սխեմային, երկու ոտքով էլ հիանալի է խաղում և արդեն երկար ժամանակ հանդես է գալիս բարձր մակարդակով։ Ինքը՝ կիսապաշտպանը, նույնպես դեմ չէ […]
Ավելին
Իսպանական AS պարբերականը ներկայացրել է «Յուվենտուիս» նախորդ տասնամյակի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․ Դրապասապահ – Ջանլուիջի Բուֆոն Պաշտպաններ – Ստեֆան Լիխտշտայներ, Ջիորջո Կիելինի, Անդրեա Բարձալի, Ալեքս Սանդրո Կիսապաշտպաններ – Պոլ Պոգբա, Անդրեա Պիռլո, Արթուրո Վիդալ Հարձակվողներ – Պաուլո Դիբալա, Կառլոս Տևես, Կրիշտիանո Ռոնալդու
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է մրցաշրջանի հավանական վերսկսման մասին․ «Շատերը դեռևս վախենում են խաղալ, քանի որ նրանք ունեն ընտանիք, երեխաներ։ Կարծում եմ՝ երբ հանդիպումները վերսկսվեն, բավականին լարված իրավիճակ է լինելու։ Կան մարդիկ, ովքեր վարակված են, սակայն չունեն որևէ ախտանշան և նրանք կարող են վարակվել մեզ։ Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել կորոնավիրուսով և դրա […]
Ավելին
Չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ Ա սերիայի բոլոր 20 ակումբները միաձայն համաձայնության են հասել մրցաշրջանն անկախ ամեն ինչից շարունակելու գաղափարի շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է Ա սերիայի պաշտոնական կայքը։ Խոսակցություններ կային, թե որոշ ակումբներ կարող են բողոքարկել այդ որոշումը, սակայն երեկք՝ մայիսի 1-ին, Ա սերիան հաստատել է, որ իտալական բարձրագույն առաջնության բոլոր ներկայացուցիչներն ամբողջությամբ առաջնությունն ավարտին հասցնելու […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր Sky Sports հեռուստաընկերությունը Պրեմիեր լիգայի վերսկսման դեպքում մտադիր է դատարկ մարզադաշտերում օգտագործել վիրտուալ երկրպագուներ՝ մարզադաշտերում միացնելով նրանց վանկարկումների ձայնագրությունները։ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի մրցաշրջանի մնացած 92 հանդիպումներն անկախ ամեն ինչից կայանան։ Եթե մրցաշրջանը վերսկսվի, ապա ամենայն հավանակությամբ հանդիպումները կկայանան փակ դռների հետևում, սակայն հեռուստաընկերությունը գտել է այդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, անգլիական Պրեմիեր լիգայի մնացած 92 հանդիպումները կանցկացվեն 10 չեզոք մարզադաշտերում։ Երեկ՝ մայիսի 1-ին, տեսակոնֆերանս է տեղի ունեցել Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների, բժշկական անձկազմների և ակումբների ներկայացուցիչների հետ։ Ակումբները միաձայն որոշել են անկախ ամեն ինչից վերսկսել և ավարտին հասցնել մրցաշրջանը, սակայն դրա համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները պետք է […]
Ավելին
Արդեն գրեթե երկու ամիս է կորոնավիրուսի համաճարակի պատճառով ողջ աշխարհը կանգ է առել և դանդաղ, բայց քիչ-քիչ քայլերով փորձում է հետ գալ բնականոն կյանքին, իսկ հիշո՞ւմ եք Էյաֆյաթլայոքուլ անընթեռնելի, դժվար անվանումով իսլանդական հրաբուխը։ 2010 թվականի մարտի 20-ի գիշերը, 21-ի առավոտյան հրաբուխը ժայթքեց՝ խառնելով գրեթե ողջ աշխարհին։ Այդպիսի շրջադարձ ողջ Եվրոպան չէր սպասում։ Հրաբխային մոխիրը տարածվեց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023