Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, ամռանը չի լքի Իսպանիայի մայրաքաղաքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը երկար ժամանակ որևէ առաջարկ չի ստացել խաղացողի վերաբերյալ։ Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, որ «Նյուքասլը» պատրաստ է ձեռք բերել ուելսցի հարձակվողին, սակայն մինչև այժմ որևէ առաջարկով հանդես չի եկել։ Հիմնական պատճառներից մեկը, որ «Նյուքասլը» դեռևս որևէ առաջարկով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգային։ Նեապոլիտանական ակումբը իվուարցի 23-ամյա ենթահարձակվողի համար պատրաստ են վճարել 22 մլն եվրո, սակայն «Սասուոլոն» խաղացողի վաճառքից ցանկանում է ստանալ 35 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլիի» ներկայացուցիչները 2019 թվականի դեկտեմբերից բանակցում են խաղացողի ներկայացուցիչների հետ, սակայն դեռևս համաձայնության չեն հասել։ […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոն, հնարավոր է, ամռանը լքի լոնդոնյան ակումբը։ 28-ամյա իտալացի կիսապաշտպանը համարվում է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հիմնական տրանսֆերային նպատակը։ Իտալացի մասնագետը Ժորժինիոյի հետ արդեն աշխատել է «Նապոլիի» և «Չելսիի» կազմում։ «Չելսին» չի ցանկանում վաճառել առաջատար ֆուտբոլիստներից մեկին, սակայն թուրինյան ակումբը պատրաստ է փոխանակում առաջարկել «ազնվականներին»։ «Յուվենտուսը» Ժորժինիոյի դիմաց պատրաստ է Լոնդոն ուղարկել […]
Ավելին
Ինչպես տեղեկացրել էինք, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ձեռք բերել «Բայերի» կիսապաշտպան Լեոն Բեյլիին։ Անգլիական ակումբը ճամայկացի վինգերին դիտարկում է որպես Լերոյ Սանեի հավանական փոխարինող։ Ինչպես տեղեկացնում է Sport Bild պարբերականի լրագրող Քրիստիան Ֆալկը, «Բայերը» դեմ չէ բաժանվել խաղացողի ծառայություններից և պատրաստ է գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել ճամայկացի ֆուտբոլիստին։ Լևերկուզենը ներկայացնող ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի » կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդը 28-րդ տուրում «Բավարիայի» (0։1) դեմ կայացած խաղի 70-րդ րոպեին վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը՝ խաղադաշտում տեղը զիջելով Մարիո Գյոթցեցին։ Ինչպես տեղեկացնում է Hamburger Morgenpost-ը, 19-ամյա նորվեգացի հարձակվողը վնասվածք է ստացել հանդիպման մրցավար Թոբիաս Շտիլերի հետ բախման արդյունքում։ Հանդիպման 69-րդ րոպեին մրցավարը պատահաբար կանգնել է Հալանդի ոտքին, ինչի պատճառով […]
Ավելին
Լևերկուզենի «Բայերի» և Ճամայկայի հավաքականի վինգեր Լեոն Բեյլին հետաքրքրել է «Մանչեսթեր Սիթիին»։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «քաղաքաբնակներն» արդեն երկու տարի է հետևում են ճամայկացի ֆուտբոլիստին։ «Սիթիի» մարզչական շտաբը Բեյլիին դիտարկում են որպես Լերոյ Սանեի հավանական փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի «Բավարիա»: Նշենք, որ Լեոն Բեյլիի տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո, իսկ նրա […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադի» կազմում, հաջորդ մրցաշրջանում հնարավորություն կստանա «արքայական» ակումբի մարզչական շտաբի կողմից։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, 21-ամյա նորվեգացի կիսապաշտպանը մտնում է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերում։ Այս ամառ նրան հետ կկանչեն վարձակալությունից և հաջորդ մրցաշրջանում կտարամդրեն բավարար խաղաժամանակ։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական […]
Ավելին
Անգլիայում պարզել են, թե երկրի տարածքում որ ակումբն է ամենաատելին երկրպագուների շրջանում։ Անգլիայի ամենաատելի ակումբն անսպասելիորեն դարձել է «Լիդսը», որը գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը՝ պայքարելով ԱՊԼ-ի ուղեգրի համար։ Այս յուրահատուկ հետազոտություն անցկացրել է English Football Statistician կազմակերպությունը։ Փորձագետները ակումբներին դասակարգել են՝ հենվելով այն բանի վրա, թե որքան բացասական են վերաբերվում տվյալ ակումբի նկատմամբ։ Այլ ակումբների […]
Ավելին
«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» մոտ են փոխանակում իրականացնելուն։ Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, թուրինյան ակումբի մարզչական շտաբը լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուրի ծառայություններով։ Կատալոնական ակումբն էլ իր հերթին փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ձեռք բերի «ծեր սենյորայի» կազմում հանդես եկող Միրալեմ Պյանիչին։ Եվ ահա, հայտնի է դարձել, որ «Յուվենտուսը» Պյանիչին բաց […]
Ավելին
«Ռեալն» այլևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակի խաղացողների հետ նոր պայամանգիր կնքելու մասին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» ղեկավարությունը որոշել է հրաժարվել այդ պրակտիկայից, քանի որ ակումբի ներսում կարծում են, որ պայմանագրերի երկարաձգումը ակումբի ներքին խոհանոցին է վերաբերվում և չպետք է հրապարակվի։ Վերջերս հայտնի է դարձել, որ «արքայական» ակումբը մի քանի ամիս առաջ նոր պայամանգիր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023