Արարատը հաղթեց Արարատ-Արմենիային՝ դառնալով VBet Պրեմիեր լիգայի առաջատար🎥

Արարատը հաղթեց Արարատ-Արմենիային՝ դառնալով VBet Պրեմիեր լիգայի առաջատար🎥

25/02/2021 - 18:39

VBet Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 5-րդ տուրից հետաձգված «Արարատ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը։

Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն «Արարատի» ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթանակ կորզել։

Հանդիպման միակ գնդակը 72-րդ րոպեին Աղվան Պապիկյանի փոխանցումից հետո խփեց Դիմիտրիյե Պոբուլիչը։

Այսպիսով, «Արարատը» հաղթեց 1։0 հաշվով «Արարատ-Արմենիային», վաստակեց 24 միավոր, շրջանցեց «Արարատ-Արմենիային» և գլխավորեց VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Դավիդ Կամպանյայի սաներն ունեն 21 միավոր և զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը։ Նույնքան միավոր ունի նաև «Ալաշկերտը», որը լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023