Ռեալում լիահույս են, որ Բենզեման կմասնակցի Ատլետիկոյի դեմ խաղին 🎥

Ռեալում լիահույս են, որ Բենզեման կմասնակցի Ատլետիկոյի դեմ խաղին 🎥

25/02/2021 - 22:26

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, շուտով շարք կվերադառնա։

Աղբյուրը հաղորդում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ապաքինումը նախատեսվածից արագ է ընթանում։ «Ռեալում» լիահույս են, որ Բենզեման շարք կվերադառնա Լա լիգայի 26-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը, հավանաբար, կխաղա նաև Պրիմերայի 25-րդ տուրի «Ռեալ Սոսիեդադի» դեմ տնային խաղում, որը կմեկնարկի մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Ընթացիկ մրցաշրջանում Կարիմ Բենզեման «սերուցքայինների» կազմում բոլոր խաղերի շրջանակում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցան նեղինակ։

Իր հերթին, «Ռեալը» Լա լիգայի շրջանակում, անցկացրած 24 հանդիպումներից հետո, վաստակել է 52 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով միայն «Ատլետիկոյին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել հիմնական մրցակիցների համեմատ։ «Հնդկացիների» անվան դիմաց կա 55 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023