Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կմրցի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով «քաղաքաբնակների» հաղթանակով։ Հատկանշական է, որ առաջին հանդիպումը նույնպես անցկացվել է «Պուշկաշ Արենայում»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության […]
Ավելին
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին կիսվել է ակնկալիքներով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպման շուրջ։ Հիշեցնենք, որ Բերգամոյում կայացած առաջին խաղում մադրիդյան ակումբը Ֆերլան Մենդիի միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով արտագնա հաղթանակ ապահովեց։ «Այս տարի համդիպումներն առանց հանդիսականների են։ Ափսոս, որ մեր երկրպագուները չեն կարող շրջել Եվրոպայում, հակառակ դեպքում Մադրիդում իսկական փառատոն կլիներ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Զլատան Իբրահիմովիչը գրեթե 5 տարվա դադարից հետո վերադարձել է հավաքական։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «տրե կունիրի» գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը 39-ամյա ֆուտբոլիստին հրավիրել է հավաքական՝ մասնակցելու հավաքականի առաջիկա երեք հանդիպումներին։ Շվեդներն աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում առաջիկայում երկու հանդիպում ունեն անցկացնելու․ մարտի 25-ին նրանք տանը կմրցեն Վրաստանի հավաքականի դեմ, […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է այն հարցին, թե որքանով է հավանական համարում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «սերուցքայինների» ճամբար․ «Դա, իհարկե, հնարավոր է․ Կրիշտիանուն հիացնում է։ Մենք գիտենք, թե նա ինչպիսի ֆուտբոլիստ է և գիտակցում ենք, թե ինչեր է արել «Ռեալի» համար, սակայն հիմա Ռոնալդուն «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է, ինչը պետք է հարգել։ […]
Ավելին
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Նոային»։ «Փյունիկի» հաղթական գնդակը 45+4-րդ րոպեին խփեց եզրային պաշտպան Սերոբ Գրիգորյանը, ով հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Նոան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց «Փյունիկի» դեմ։ Հետնապահների թվում ընթացող «Փյունիկը» բավական որակյակ հանդիպում անցկացրեց և հաղթեց 1:0 հաշվով։ Եղիշե Մելիքյանի թիմին հաղթանակ պարգևեց Սերոբ Գրիգորյանի 45+4-րդ րոպեին խփված ֆանտաստիկ գոլը։ Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին` 8-րդ, հորիզոնականը։ […]
Ավելին
«Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կառլ Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ մյունխենյան ակումբը չի պատրաստվում բաց թողնել գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկին, որին Գերմանիայի ֆուտբոլային միությունում ցանկանում են տեսնել ազգային թիմի ղեկին․ «Մենք խելագարներ կլինենք, եթե բաց թողնենք նրան պայմանագրի ավարտից շուտ։ Նա 100%-վ կլինի մեր թիմի գլխավոր մարզիչը նաև մյուս մրցաշրջանում։ Բացի այդ, նա իր լավագույն […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Պորտալն առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր 21-րդ դարում ամենաշատն են դարձել հեթ-տրիկի հեղինակ։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Կրիշտիանու Ռոնալդու – 57 («Ռեալ» – 44, Պորտուգալիայի հավաքական – 9, «Յուվենտուս» – 3, «Մանչեսթեր Յունայթեդ» – 1) 2․ Լեո Մեսսի – 54 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ:  Հայաստանի և Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա Շվեդիայում: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնա ավելի ուշ: Սա կլինի Հայաստանի […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից»․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ նրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի […]
Ավելին
1 1,319 1,320 1,321 1,322 1,323 2,037

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023