Իտալական գրանդը 2017 թ. մոտ է եղել 2.5 մլն եվրոյով Հալանդի  տրանսֆերը գնելուն

Իտալական գրանդը 2017 թ. մոտ է եղել 2.5 մլն եվրոյով Հալանդի տրանսֆերը գնելուն

09/10/2021 - 16:59

«Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան պատմել է, որ 2017 թ., երբ նույն պաշտոնը զբաղեցնում էր «Յուվենտուսի» համակարգում, շատ մոտ է եղել 2.5 մլն եվրոյով Էրլինգ Հալանդի տրանսֆերը գնելուն, սակայն «բյանկոներիները» պատրաստ են եղել 17-ամյա ֆուտբոլիստին վերցնել միայն երիտասրդական թիմի համար։

««Յուվենտուսում» մենք հնարավորություն ունեինք ընդամենը 2.5 մլն եվրոյով գնել Հալանդի տրանսֆերը, իսկ այժմ նա շուկայում ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկն է։

Հնարավո՞ր Հալանդը ներկա պահին տեղափոխվի Ա սերիա։ Ես կասեի` ոչ, քանի որ մեր առաջնությունն ավելի շատ ցատկահարթակ է ֆուտբոլիստներկ համար, քան` նպատակ։

Այստեղ չեմպիոններին դուք կարող եք շոշափել կարճ ժամանակահատվածով, ինչից հետո նրանք գնում են այլ առաջնություններ` ավելի բարձր աշխատավարձ փնտրելու»,- նշել է Մարոտան, ում խոսքերը մերջբերում է Sky Sports Italia-ն։

Հավելենք, որ Էրլինգ Հականդը նորվեգական «Բրյունեի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2006-2017 թթ., ինչից հետո 100 հազար եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մոլդե»։

2019-ի հունվարին նա 8 մլն եվրոյով համալրեց ավստրիական «Զալցբուրգի» շարքերը, իսկ մեկ տարի անց` «Բորուսիա Դորտմունդ»։ Գերմանական ակումբը նրա տրանֆերի համար վճարել է 20 մլն եվրո։

Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt կայքը Էրլինգ Հալանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023