Մեսսին նշել է, թե որ ֆուտբոլիստների օգտին  ձայն կտար «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ

Մեսսին նշել է, թե որ ֆուտբոլիստների օգտին ձայն կտար «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ

09/10/2021 - 16:15

ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին կիսվել է և նշել, թե որ ֆուտբոլիստների օգտին ձայն կտար «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ.

«Անկասկած, մեր թիմում կան ֆուտբոլիստներ, որոնց ես կտայի իմ ձայնը։ Խոսքը Նեյմարի և Կիլիան Մբապեի մասին է։

Մյուս կողմից էլ կան մի շարք այլ ֆուտբոլիստներ, ինչպես օրինակ, Ռոբերտ Լևանդովսկին և Կարիմ Բենզեման, ովքեր հիանալի մրցաշրջան են անցկացրել։

«Ոսկե գնդակ» նվաճելը հեշտ չէ, քանի որ շատ բանի պետք է հասնես անհատական խաղի տեսանկյունից, սակայն հաղթանակը Չեմպիոնների լիգայում, Կոպա Ամերիկայում կամ էլ Եվրոպայի առաջնությունում մեծ նշանակություն են ունենում մրցանակը նվաճելու հարցում»,- նշել է արգենտինացի ֆուտբոլիստը France Football-ին տված հարցազրույցի ժամանակ, որը մեջբերում է AS-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023