Լիգա 1-ի 5-րդ տուրի շրջանակում ՊՍԺ -ն սեփական հարկի տակ մրցեց առաջնության նորեկ «Կլերմոնի» դեմ։ Մաուրիսիո Պոչետինոյի սաներն այս խաղում ապացուցեցին իրենց բարձր կարգը` հաղթելով 4:0 հաշվով։ Փարիզյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Անդեր Էրերան, մեկական անգամ էլ աչքի ընկան Կիլիան Մբապեն և Իդրիսա Գեյեն։ Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» շարունակում է հաղթարշավը` տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը. […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Նորվիչի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «զինագործներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն ընդամենը մեկ անգամ կարողացան գրավել հյուրերի դարպասը. այս խաղի միակ գոլը 66-րդ րոպեին խփեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Այսպիսով, Միկել Արտետայի թիմն ընդհատեց անհաջող հանիպումների շարքը և ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակում ոչ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում մանկունյական ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն երկար ժամանակ չէր ստացվում բացել խաղի հաշիվը։ Երբ թվում էր` կողմերն ընդմիջման կգնան գոլազուրկ հաշվի պայմաններում, 45+2-րդ րոպեին, ապեն դեպքում, Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց «կարմիր սատանաներին»։ Պորտուգալացի հարձակվողը «Մանչեսթեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցում է «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման 45+2-րդ րոպեին մանկունյական ակումբի կազմից խաղի հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուց հետո խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կմրցի «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը յուրաքանչյուր երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը. «Ես մշտապես ուրախ եմ, երբ նոր գաղափարներ են դրվում քննարկման։ Պետք չէ քրեականացնել գաղափարները։ Ակումբներն ու առաջնությունները պաշտպանում են իրենց դիրքորոշումները, իսկ ՖԻՖԱ-ն` իրենը, այդ պատճառով էլ համաշխարհային ֆուտբոլում որոշ գաղափարների քննարկումը հասնում է ընդհուպ մինչև անհեթեթության, քանի […]
Ավելին
ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսն ոչ մի կերպ չի կարողանում նորամուտը նշել փարիզյան ակումբի կազմում։ Սպասվում էր, որ իսպանացի պաշտպանի նորամուտը տեղի մունենա սեպտեմբերի 11-ին` Լիգա 1-ի 5-րդ տուրի «Կլերմոնի» դեմ խաղում, սակայն, վնասվածքի պատճառով, նա այդ խաղն էլ բաց կթողնի։ «Նախորդ շաբաթ վերականգնողական շրջան անցնելու ընթացքում ֆուտբոլիստի սրունքի մկանների շրջանում անհանգստություն է զգացվել, ինչը […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նորեկ Էդուարդո Կամավինգայի հետ կապված կարծես թե ռասիստական սկանդալ է հասունանում։ Բանն այն է, որ սեպտեմբերի 8-ին` ֆրանսիացի ֆուտբոլիստի ներկայացման միջոցառման ժամանակ, Իսպանիայի հեռարձակման և հեռարձակումների կորպորացիայի` RTVE-ի հետ համագործակցող լրագրող Լորեն Գոնսալեսը, ենթադրելով, որ իրեն ոչ մեկ չի լսում, ասել է հետևյալը. «Այս տղան իր կոստյումից էլ սև է»։ Այդ խոսքերը, սակայն, […]
Ավելին
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողներ Քրիստիան Վիերին ու Անտոնիո Կասանոն Twitch-ի ուղիղ եթերի ընթացքում խոսել են «Բորուսիա Դորտմունդի» ֆուտբոլիստ Էրլինգ Հալանդի ապագայի մասին. «Տես, ինձ ասել են` «Բավարիան» ցանկանում է պայմանագիր կնքել Հալանդի հետ, իսկ «Ռեալը» մի քանի տարով Ռոբերտ Լևանդովսկուն է ուզում։ Այդ ամենն ինձ համար իմաստալից է»,- նշել է Կասսնոն։ Վիերին պատասխանել է. «Իսկ […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 9-րդ տուրի շրջանակում Արգենտինայի հավաքականը սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Բոլիվիայի ընտրանու նկատմամբ։ Հանդիպման հերոս դարձավ Լեո Մեսսին, ով խփեց «ալբիսելեստեի» բոլոր գոլերը, իսկ իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ։ Հատկապես տպավորիչ ստացվեց 34-ամյա հարձակվողի առաջին գոլը, երբ պտտեցրած հեռահար հարվածով գրավեց Կառլոս Լամպեի […]
Ավելին
1 1,145 1,146 1,147 1,148 1,149 2,053

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023