Կամերունը 120+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ալժիրից` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Կամերունը 120+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ալժիրից` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

30/03/2022 - 02:35

Աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Կամերունի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Ալժիրի ընտրանու դեմ։

Դիմակայության առաջին խաղում Ալժիրի հավաքականը մրցակցի հարկի տակ հաղթել էր 1:0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն անցավ թրիլլերային սցենարով։

Կամերունցիները 22-րդ րոպեին Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի խփած գոլի շնորհիվ կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։

Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում` 49-րդ րոպեին, Ալժիրը Իսլամ Սլիմանիի ջանքերով հավասարեց հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Բակարի Գասաման, խորհրդակցելով VAR համակարգի իր օգնականների հետ, չեղարկեց գոլն ու արաձանագրեց խաղից դուրս վիճակ։

Երկրորդ կեսի մնացած ժամանակահատվածում էլ տանտերերն ունեին լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան խփել պատասխան գնդակը` մի քանի անգամ վրիպելով նպաստավոր դիրքերից։

Միայն երկրորդ կեսում Կամերունի դարպասապահ Անրե Օնանան 6 սեյվ կատարեց։

Ամեն դեպքում, հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց Կամերունի հաղթանակով` 1:0 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

98-րդ րոպեին պատկերը կրկնվեց. Սլիմանին վերջապես հավասարեց հանդիպման հաշիվը, սակայն Գասաման, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, կրկին չհաշվեց գոլն ու արձանագրեց ձեռքով խաղ։

118-րդ րոպեն Ջամել Բելմադիի սաներին, ի վերջո, հաջողվեց խփել այդքան ցանկալի գոլը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ահմեդ Թուբան։

Թվուր էր` վերջ, տանտերերին հաջողվեց ոչ-ոքի կորզել և նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Կամերունի հավաքականի ֆուտբոլիստները։

Հանդիպման 102+4-րդ րոպեին հյուրերը կտրուկ գրոհ զարգացրին, որը եզրափակեց Կարլ Տոկո Էկամբին` հաղթանակ պարգևելով Կամերունի հավաքականին։

Այսպիսով, գրանցվեց ընդհանուր 2:2 հաշիվը, սակայն, մրցակցի դաշտում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ, Կամերունի հավաքանը 8-րդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023