Գանան, մրցակցի հարկի տակ խփած   գոլի շնորհիվ, նվաճեց ԱԱ ուղեգիր🎥

Գանան, մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ, նվաճեց ԱԱ ուղեգիր🎥

30/03/2022 - 00:10

Աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում Գանայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Նիգերիայի ընտրանու դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։

Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. արդեն 10-րդ րոպեին գանացիներին առաջ մղեց Թոմաս Փարթին։

Այդուհանդերձ, հյուրերի ուրախությունը կարճ տևեց, քանի որ 22-րդ րոպեին Վիլիամ Տրոստ-Էկոնգը դիպուկ իրացեց 11-մետրանոցն ու հավասարերեց հաշիվը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում Նիգերիայի հավաքականը, ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, չկարողացավ խփել այդքան ցանկալի գոլը։

Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչի արդյունքում Գանայի հավաքականը, մրցակցի հարկի խփած գոլի շնորհիվ, նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։

Հավելենք, որ «սև աստղերը» պատմության մեջ չորրորդ անգամ են նվաճում աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_a

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023