Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Բուդյո Գլիմտից»։ Նորվեգիայի չեմպիոնից դուբլ գրանցեց Կասպեր Հյոգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Յենս Հաուգեն։ «Քաղաքաբնակների» գոլը խփեց Ռայան Շերկին։ Մանկունիական գրանդից 61-րդ ու 62-րդ րոպեներին երկու դեղին քարտ ստացավ թիմի ավագ Ռոդրին` հեռացվելով դաշտից։ «Բուդյո Գլիմտը» Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում մրցում է Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո Գլիմտի» դեմ։ «Քաղաքաբնակներից» 61-րդ ու 62-րդ րոպեներին դեղին քարտ ստացավ ու դաշտից հեռացվեց թիմի ավագ Ռոդրին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլը գրեթե 1,5 ամիս անց վերսկսվեց. 7-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին»։ Աստանայում կայացած խաղում բելգիական ակումբից մեկական գոլ խփեցին Ալեքսանդր Ստանկովիչը, Հանս Վանակենը, Ռոմեո Վերմանն ու Բրենդոն Մեխելեն։ «Կայրաթից» խաղավերջում աչքի ընկավ Ադիլետ Սադիբեկովը։ «Բրյուգեն» 7 միավորով 23-րդ տեղ բարձրացավ, «Կայրաթը» 1 միավոր ունի և վերջին` […]
Ավելին
«Բորնմութը» ձեռք է բերել «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Ալեքս Տոթին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfemrarkt-ի տվյալներով` «բալերը» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Հունգարիայի չեմպիոնին վճարել են 12 միլիոն եվրո։ Դա հունգարական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է։ Գերազանցվել է Քրիստիան Լիստեշի ռեկորդը, որի տեղափոխության համար 2024թ. […]
Ավելին
Հունվարի 20-ին` գրեթե մեկուկես ամսվա դադարից հետո, կվերսկսվի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլն ու կմեկնարկի 7-րդ տուրը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Հունվարի 20 «Կայրաթ» (Ղազախստան) – «Բրյուգե» (Բելգիա)` 19:30 «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 21:45 «Սպորտինգ» (Պորտուգալիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)` 23:55 «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Մոնակո » (Ֆրանսիա)` 23:55 «Ինտեր» (Իտալիա) – «Արսենալ» (Անգլիա)` 23:55 […]
Ավելին
Նիդերլանդների Էրեդիվիզիայի 18-րդ տուրում «Ֆեյենորդը» ռոտերդամյան դերբիում սեփական դաշտում թրիլերային խաղում 3:4 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Սպարտայից»։ Տանտերերից 63-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի գլխավոր մարզիչ, լեգենդար, նախկին հարձակվող Ռոբին վան Պերսիի որդին` Շաքիլ վան Պերսին։ 19-ամյա հարձակվողը 87-րդ րոպեին կրնկով կատարած հարվածով կրճատել է հաշիվը` 2:3։ Կրտսեր Վան Պերսին ընդամենը 1 րոպե […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում Սենեգալի ազգային հավաքականը լրացուցիչ ժամանակը ներառյալ 1:0 հաշվով հաղթեց Մարոկկոյի թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակը սկանդալային վերջաբան ունեցավ։ Սենեգալցիների պաշտպան Էլ Հաջի Մալիկ Դիուֆը սեփական տուգանային հրապարակում 90+6-րդ րոպեին կանոնների խախտում թույլ տվեց մրցակցի վինգեր Բրահիմ Դիասի նկատմամբ։ Հանդիպման գլխավոր մրցավար Ժան-Ժակ Նդալան դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու 11-մետրանոց նշանակեց Մարոկկոյի օգտին։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվել է արգենտինական «Բարակաս Սենթրալ», հայտնում է ակումբի մամուլի ծառայթյունը։ Բարակասը ներկայացնող ակումբը մինչև 2027թ. հունվարի 1-ը վարձակալել է 29-ամյա ֆուտբոլիստին։ «Բարակաս Սենթրալը» Արգենտինայի առաջնության նոր մրցաշրջանում պայքարը կսկսի հունվարի 24-ին և Ապերտուրայի առաջին տուրում կմրցի «Ռիվեր Փլեյթի» դեմ։ Ակումբը կմասնակցի նաև Լատինական Ամերիկայի նշանակությամբ երկրորդ միջազգային մրցաշարին` […]
Ավելին
Ռիկարդո Դիոնիսիոն, մեծ հավանականությամբ, կնշանակվի «Արարատի» գլխավոր մարզիչ, սոցցանցերում գրում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Պորտուգալացի մասնագետը նախկինում եղել է «Պորտուի», «Բրագայի», Լիսաբոնի «Սպորտինգի» և մի շարք այլ ակումբների ֆիզպատրաստության մարզիչը։ 43-ամյա մարզիչը նախկինում գլխավորել է շվեյցարական «Նիոնը», «Սիոնը» և «Լոզան Ուշին»։ Դիոնիսիոն 2025թ. բրազիլական «Բոտաֆոգոյում» ընդգրկված է եղել պորտուգալացի անվանի մասնագետ Ռենատու Պայվայի մարզչական շտաբում։ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «Ալ Շաբաբին»։ Տանտերերից 8-րդ րոպեին շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ է խփել ֆրանսիացի անվանի վինգեր Կինգսլի Կոմանը` հաշիվը դարձնելով 2:0։ 29-ամյա ֆուտբոլիստը Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանում 14 խաղում 4 գոլ ու 6 ասիստ է գրանցել։ «Ալ Նասրը» 35 խաղում երկրորդ տեղում է, […]
Ավելին
1 82 83 84 85 86 821

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026