Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում լավագույն եռյակում հանգրվանած «Նապոլին» սեփական հարկի տակ ոչ ոքի (1:1) արդյունք է գրանցում ետնապանհերից «Տորինոյի» դեմ խաղում և դուրս է մղվում լավագույն եռյակից։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո խաղի հաշիվը բացվում է 56-րդ րոպեին։ Անկյունայինի խաղարկումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում թուրինյան ակումբի պաշտպան Արմանդո Իցցոն՝ 0։1։ «Նապոլիին» հաջողվում է […]
Ավելին
Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» միջև էր։ Ծանարագույն պայքարում Սուլշերի թիմը կարողացավ 0։2 հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ՝ ապահովելով իր տեղը կիսաեզրափակիչում, որտեղ արդեն հանգրվանել են «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։ Այս խաղում գոլերը խփվեցին միայն խաղավարտին։ 88-րդ րոպեին եռաքայլ կոմբինացիան գոլով եզրափակեց հյուրերի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին՝ դարձնելով հաշիվը […]
Ավելին
Քիչ առաջ ավարտվեց Անգլիայի լիգայի գավաթի 1/4 կրսաեզրափակիչ «Սթոք Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը, որտեղ Ժոզե Մոուրինիոյի սաները առանց լուրջ դժվարության հաղթեցին մրցակցին 1։3 հաշվով և կիսաեզրափակիչում կսպասեն իրենց մրցակցին։ Խաղի հաշիվը բացվեց 22-րդ րոպեին։ Գլխի հարվածով գոլի հողինակ դարձավ Գարեթ Բեյլը։ Թիմերն ընդմիջման գնացին 0։1 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկզբին՝ 53-րդ րոպեին, տանտերերին հաջողվեց վերականգնել խաղի […]
Ավելին
Ինչպես հաղորդում է BBC- ն, Մադրիդի «Ատլետիկոյի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Կիրան Տրիպիեը պատժվել է՝ խաղադրույք կատարելու համար։ Ի սկզբանե 30-ամյան ֆուտբոլիստին առաջադրվել էր մեղադրանք 7 դրվագով, սակայն նա հերքել էր բոլոր մեղադրանքները։ Այնուամենայնիվ, դատական գործի ընթացքում հաստատվեց 4 մեղադրանք։ Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան (FA) որոշում է կայացրել որակազրկել Տրիպիեին 10 շաբաթով և սահմանել է […]
Ավելին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն իր կարծիքն է հայտնել Ա սերիայի 13-րդ տուրում սեփական հարկի տակ «Ֆիորենտինայից» կրած խոշոր հաշվով պարտության մասին (0:3): Մարզչի կարծիքով իր սաներն ավելի շատ մտածում են սուրբծննդյան տոների, քան կայանալիք խաղի մասին։ «Կարմիր քարտը մեր պարտության պատճառը չէր։ Խնդիրն այն չէ, թե ինչպես էր խաղում «Ֆիորենտինան» և ինչպես՝ «Յուվենտուսը»։ Եթե […]
Ավելին
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության մասին (1:4)․ «Նման բարձր ակարդակի մրցակիցը սխալի համար պատժում է մեզ, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ Մենք լավ հակագրոհ ձեռնարկեցինք, որից հետո նրանք գրավեցին մեր դարպասը խաղից դուրս վիճակից․ արդյունքում՝ մենք կրկին պարտվեցինք։ Դժվար է ընդունել պարտությունը՝ հաշվի […]
Ավելին
Իտալական «Լացիոն» մտադիր է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport պարբերականը, ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն անձամբ է ներկա գտնվել բանակցություններին։ Սակայն Սիմոնեն մերժել է առաջարկը․ նրան դուր չի եկել նոր պայմանագրի ֆինանսական հատվածը։ Հայտնի է, որ մարզչին առաջարկել են տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ և բոնուսներ, եթե ակումբը […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը նշանակվել է «Արքայական ակումբի» ֆոնդի փոխտնօրենի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը։ «Կասիլյասը «Ռեալի» լեգենդն է։ Նա մեծ արժեք է ներկայացնում ակումբի համար․ համարվում է մեր պատմության լավագույն դարպասապահը։ Կասիլյասը սպորտային նվաճումների և մարդկային որակների համար արժանացել է բազմաթիվ պարգևների, ինչպիսիք են, օրինակ՝ արքայազն […]
Ավելին
«Ատալանտայի» ուկրաինացի ֆուտբոլիստ Ռուսլան Մալինովսկին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին․ «Մեծագույն ֆուտբոլիստ և մեծագույն մարդ․ Ուրախ էի՝ կրկին հանդիպել քեզ։ Հաջողություն եմ մաղթում հետագա խաղերում»,- գրել է ուկրաինացին ինստագրամյան իր էջում։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի՝ «Շախտյորում» հանդես գալու ժամանակ, Ռուսլան Մալինովսկին եղել է դոնեցկյան ակումբի ակադեմիայի անդամ։ Երկար […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Հեմի» դեմ՝ հաղթելով 3։0 հաշվով։ Խաղի հաշիվը 10-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո բացեց «ազնվականների» բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան՝ 1։0։ Երկրորդ գնդակին ֆուտբոլասերները պետք է երկար սպասեին։ 78-րդ րոպեին տանտերերի դարպասապահ Էդուար Մենդիի սկսած գրոհը արդյունավետ հարվածով եզրափակեց կենտրոնական հարձակվող Թեմի Աբրահամը՝ 2։0։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023