«Բարսելոնայի» վինգեր Ալեքս Կոլյադոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի բելգիական «Բրյուգեի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռամանոն` հղում կատարելով իսպանացի լրագրող Ֆերնանդո Պոլոյին, 22-ամյա ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «Բրյուգեի» կազմում, սակայն բելգիական ակումբը գնման իրավունք չի ունենալու։ Հավելենք, որ Կոլյադոն հիմնականում հանդես է գալիս «Բարսելոնա Բ»-ի կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 83 հանդիպում` […]
Ավելին
Ինչպես գիտեք, մեկնարկել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ալաշկերտը» մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Դմիտրի Գունկոյի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ալաշկերտի» դարպասը։ «Արարատ-Արմենիայի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Վիլֆրիդ Էզան, Յուսուֆ Օդուբանջոն և Արտյոմ Ավանեսյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անդրեյ Շևչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ իր պայմանագիրը լրացել է. «Այսօր լրացել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ ունեցած իմ պայմանագրի ժամկետը։ Ես հավաքականում 5 տարի անցկացրի, ինչը դժվար աշխատանք էր։ Այն ապացուցեց, որ մենք կարողանում ենք ժամանակակից ֆուտբոլ խաղալ։ Ես շնորհակալ եմ ՈՒՖԱ-ի նախագահին և բոլոր ղեկավարներին, ովքեր ինձ հնարավորություն տվեցին աշխատել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը, ակումբը բելգիական «Գենտից» գնել է կենտրոնական հարձակվող Ռոման Յարեմչուկի տրանսֆերային իրավունքները։ Լիսաբոնը ներկայացնող ակումբը 25-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարել է 17 մլն եվրո, իսկ ուկրաինացի ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Հավելենք, որ Ռոման Յարեմչուկը «Գենտի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. ամառվանից և ակումբի մարզաշապիկով անցկացրել է […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» և «Չելսիի» նախկին կենտրոնական հարձակվող Դիեգո Կոստան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, թուրքական ակումբն անում է ամեն ինչ, որպեսզի պայմանագիր կնքի 32-ամյա հարձակվողի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Բեշիկթաշի» ներկայացուցիչները բանակցությունների սզկբնական շրջանում Կոստային առաջարկել են տարեկան 2.5 մլն եվրո աշխատավարձ, սակայն այժմ նրան պատրաստ են […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն չեն ընդունել Բասկերի Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի` Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայից անկախանալու և առանձին կառույց ներկայացնելու հարցումը։ Աղբյուրի փոխանցամբ` բասկերի ֆուտբոլի ֆեդերացիան այդ հարցի վերաբերյալ ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին հարցում էին ուղարկել, սակայն մերժում է ստացել։ Նշվում է, որ ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կողմից մերժմանը հատկապես խթանել է այն, որ Իսպանիայի […]
Ավելին
Հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, կնոջ առողջական վիճակի վատթարացման պատճառով, հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Սակայն, հուլիսի 31-ին «Ալաշերտի» մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որ Գրգորյանի կնոջ վիճակը բարելավվել է, ինչի շնորհիվ գլխավոր մարզիչը վերադարձել է Երևան և կշարունակի գլխավորել ակումբը։ Ալեքսանդր Գրիգորյանը «Ալաշկերտի» ղեկը ստանձնել է 2021 թ. մայիսից։ Ակումբը նրա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ -ի պաշտոնական կայքը, սկսվել է օգոստոսի 11-ին կայանալիք Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպման տոմսերի վաճառքը։ Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպմանը կարող են ներկա լինել ոչ ավել, քան 13 հազար երկրպագուներ։ Երկրպագուները մարզադաշտ կկարողանան մուտք գործել միայն այն դեպքում, եթե իրենց մոտ ունենան ամենաշատը 72 ժամ վաղեմություն ունեցող կորոնավիրուսի ՊՇՌ-թեստ կամ էլ պատվաստված լինելու ապացույց։ Նշենք, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբի 16-ամյա հարձակվող Նոա Գեսերը մահացել է ավտովթարի հետևանքով։ ««Այաքսը» խորապես ցավում է պատանի ֆուտբոլիստ Նոա Գեսերի մահվան առթիվ։ Մեր բոլոր մտքերն այժմ կապված են նրա ընտանիքի, ընկերների և հարազատների հետ»,- նշված է Ամստերդամը ներկայացնող ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։ Ըստ De Telegraaf-ի ունեցած տեղեկությունների` դեպքը տեղի է ունեցել հուլիսի […]
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարում ավարտվեցին 1/4 եզրափակիչները։ Մրցաշարի այդ փուլի վերջին հանդիպման շրջանակում Մեքսիկայի օլիմպիական հավաքականը մրցեց Հարավային Կորեայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկում կողմերը բավական արագ փոխանակվեցին խփած մեկական գնդակով։ Նախ 12-րդ րոպեին Մեքսիկային առաջ մղեց Հենրի Մարտինը, ապա Դոն Գյոն Լին 20-րդ րոպեին գերազանց հարվածով խփեց պատասխան գնդակը։ Նախքան ընդմիջման գնալն «ացտեկները» ևս երկու անգամ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023