ԱԱ. այսօր կկայանան ՈՒԵՖԱ-ի գոտու փլեյ-օֆֆ եզրափակիչները

ԱԱ. այսօր կկայանան ՈՒԵՖԱ-ի գոտու փլեյ-օֆֆ եզրափակիչները

29/03/2022 - 10:45

Այսօր` մարտի 29-ին, կկայանան աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչները։

Երևանի ժամանակով 22:45-ից սկսած` միաժամանակ կկայանան ԼեհաստանՇվեդիա և Պորտուգալիա – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումները։

Հանդիպումները կկայանան փլեյ-օֆֆ ձևաչափով, այսինքն, եթե հիմնական ժամանակն ավարտվի ոչ-ոքի, խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, իսկ եթե դրա ընթքում էլ հաղթողին չորոշվի, կողմերը կիրացնեն 11-մետրանոցներ։

Դիմակայությունների հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հետաձգվել է փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի շրջանակում մարտի 24-ին նախատեսված Շոտլանդիա – Ուկրաինա հանդիպումը, որի հաղթողը պետք է մրցի Ուլեսի դեմ։

Սպասվում է, որ այդ հանդիպումնները կկայանան սույն թվականի հունիսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023