Անդորրայի հավաքականը պատմության լավագույն արդյունքն է գրանցել

Անդորրայի հավաքականը պատմության լավագույն արդյունքն է գրանցել

29/03/2022 - 18:14

Անցնող օրերին Անդորրայի հավաքականը երկու ընկերական հանդիպում է անցկացրել` դրանք ավարտելով հաղթանակով։

Անդորրացիները նախ 1:0 հաշվով հաղթել են Սենթ-Կիթս և Նիևիսին, ապա նույն հաշվով առավելության են հասել Գրենադայի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է The Analyst-ը, Անդորրայի հավաքականը պատմության մեջ տոնել է միայն 11-րդ հաղթանակը։

Ընդ որում, սա երբևէ առաջին դեպքն է, երբ Անդորրայի հավաքականը տոնում է երկու անընդմեջ հաղթանակ։

Նշենք, որ Անդորրայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասարակգման աղյուսակում ներկա պահին զբաղեցնում է 155-րդ հորիզոնականը։

Անդորրայի հավաքականի տոնած բոլոր հաղթանակները.

Անդորրա 2:0 Բելառուս (26.04.2000 թ.)

Անդորրա 2:0 Ալբանիա (24.04.2002 թ.)

Անդորրա 1:0 Հյուսիսային Մակեդոնիա (13.10.2004 թ.)

Սան Մարինո 0:2 Անդորրա (22.02.2017 թ.)

Անդորրա 1:0 Հունգարիա (9.06.2017 թ.)

Լիխտենշտեյն 0:1 Անդորրա (21.03.2018 թ.)

Անդորրա 1:0 Մոլդովա (11.10.2019 թ.)

Անդորրա 2:0 Սան Մարինո (2.09.2021 թ.)

Սան Մարինո 0:3 Անդորրա (12.10.2021 թ.)

Անդորրա 1:0 Սենթ-Կիթս և Նևիս (25.03.2022 թ.)

Անդորրա 1:0 Գրենադա (28.03.2022 թ)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023