ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Արգենտինան մրցում է Խորվաթիայի դեմ։ Հանդիպման առաջին կեսից հետո «ալբիսելեստեն» հաղթում է 2:0 հաշվով. աչքի են ընկել Լեո Մեսսին ու Խուլիան Ալվարեսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը մրցում է Խորվաթիայի դեմ։ «Ալբիսելեստեի» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին։ Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Մեսսին աշխարհի առաջնությունների շրջանակում անցկացնում է 25-րդ հանդիպումը` կրկնելով Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսի պատմական ռեկորդը։ Այժմ Մեսսին և Մաթեուսն ամենաշատ հանդիպումներն են անցկացրել Մունդիալների պատմության ընթացքում։ […]
Ավելին
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ԱԱ-2022-ի առաջին կիսաեզրափակիչ դիմակայության շրջանակում այսօր` դեկտեմբերի 13-ին, միմյանց դեմ կմրցեն Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները։ Այդ հանդիպմանն ընդառաջ` առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում ամենաշատ 11-մետրանոց հարվարվածաշարի մասնակցած հավաքականներին, որի տասնյակն ունի հետևյալ տեսքը. Արգենտիա – 6 (5 հաղթանակ) Բրազիլիա – 5 (3 հաղթանակ) Իսպանիա – 5 (1 հաղթանակ) Գերմանիա – 4 (4 հաղթանակ) […]
Ավելին
ԱԱ-2022-ը շարունակում է լինել մեր օրվա բաղկացուցիչ մասը։ Քառորդ եզրափակիչ հանդիպումները դարձան վերջին օրերի ամենաքննարկվող թեմանները։ Եղան և՛ անակնկալներ, և՛ սպասվող հաղթանակներ։ Սակայն, դրանց մասին խոսելն ու վերլուծելը ևս կարևոր է։ Խորվաթիա 1:1 (11 մ – 4:2) Բրազիլիա Բրազիլիան խաղին մոտենում էր ֆավորիտի կարգավիճակով, ինչը դարձավ Խորվաթիայի հաղթաթուղթը։ Եկեք կենտրոնանանք Բրազիլիայի խաղի վրա, մասնավորապես, գնդակին […]
Ավելին
Խորվաթական Jutarnij List թերթը հոդված է հրապարակել` պնդելով, որ Արգենտինայի հավաքականն ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Խորվաթիայի դեմ կայանալիք հանդիպման համար հաղթանակի «ծրագիր» է մշակել։ Բանն այն է, որ, ըստ աղբյուրի, «ալբիսելեստեի» ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում պատրաստվում են սադրել խորվաթներին։ Արգենտինայի հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստներից մեկը եվրոպական ակումբում հանդես եկող իր խաղընկերոջը պատմել է, որ իրենց առաջադրանք են […]
Ավելին
ԱԱ-2022-ի երկրորդ կիսաեզրափակիչի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Ֆրասնիայի և Մարոկկոյի հավաքականները։ ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Սեզար Ռամոս (Մեքսիկա) Եզրային մրցավարներ – Ալբերտո Մորին, Միգել Էրնանդես (երկուսն էլ` Մեքսիկա) Չորրորդ մրցավար – Խեսուս Վալենսուելա (Վենեսուելա) VAR համակարգի պատասխանատուներ – Դրյու Ֆիշեր (Կանադա), Նիկոլա Գալո (Կոլումբիա) VAR. Խաղից […]
Ավելին
Interfootball-ը փոքր հարցազրույց է ունեցել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանի հետ` քննարկելով մի շարք հետաքրքիր հարցեր։ – Շուտով կկայանան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչները։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք։ – Կիսաեզրափակիչներում կանխատեսումներ անելն ամենաբարդ բանն է, քանի որ կես քայլ է մնում եզրափակիչին, և բոլոր թիմերն էլ ուզում են դուրս գալ եզրափակի։ Ֆրանսիա-Մարոկկո խաղի մասին։ Կարծում եմ, որ Ֆրանսիան իր […]
Ավելին
«Բարսելոնան» հետաքրքրված է Մարոկկոյի հավաքականի և ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Անժերի» կիսապաշտպան Ազեդին Ունահիի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը մտադիր է 2023 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել կենտրոնական կիսապաշտպանի գոտին, որի հիմնական թեկնածուները «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Բերնարդու Սիլվան և Իլկայ Գյունդողանն են, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով «բլաուգրանան» չի կարող իրականացնել նրանցից […]
Ավելին
Արամ Քոչարյանը 2022/23 մրցաշրջանի առաջիմ հատվածն անցկացրել է բելառուսական «Վիտեբսկում», սակայն արդեն հեռացել է ակումբից։ Հայ ֆուտբոլիստը վերադարձել է Հայաստան և այժմ սպասում է առաջարկների։ Interfootball-ը 26-ամյա կիսապաշտպանի հետ զրուցել է նոր թիմի , Հայաստանի ու Բելառուսի առաջնությունների տարբերությունների ու, ընդհանրապես, ֆուտբոլի մասին։ –Արամ, Դուք հեռացել եք բելառուսական «Վիեբսկից»։ Թիմը մրցաշրջանն ավարտեց նախավերջին հորիզոնականում։ Ի՞նչ […]
Ավելին
1 343 344 345 346 347 735

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025