Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ինտերը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Վիկտորիա Պլզենի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիները» ունեին տոտալ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Էդին Ջեկոն ու Դենզել Դումֆրիսը։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 72-րդ րոպեին։ Հավելենք, որ այս խմբում կկայանա ևս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Արսենալ» – ՊՍՎ հանդիպումը հետաձգվել է։ ՈՒԵՖԱ-ի նման որոշումը կապված է` անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ Լոնդոնում պատրաստվում են Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին։ Նշվում է, որ սգո արարողությունների անցկացման պատճառով մտավախություն կա, որ «Արսենալ» – ՊՍՎ […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ռուսական Պրեմիեր լիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Թարմացման արդյունքում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 3 մլն եվրոյով` 6 մլն-ից դառնալով 9 միլիոն։ Նշենք, որ Սպերցյանը դարձել է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը` շրջանցելով Հենրիխ Մխիթարյանին («Ինտեր», 8 մլն եվրո) և Լուկաս Սելարայանին («Կալամբուս Քրյու», 8 մլն եվրո)։ Ամենաթանկարժեք հայ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ 8:0 հաշվով ջախջախեց «Օրենբուրգին»։ Հանդիպման 59-րդ րոպեին Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբի կազմից շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Մալկոմը` խփելով իր թիմի 7-րդ գոլը։ Հիշեցնենք, որ 25-ամյա վինգերն առավել հայտնի է «Բարսելոնայի» կազմում ունեցած մրցելույթներով, որի մարզաշապիկը կրել է 2018/19 մրցաշրջանում, ինչից հետո 40 […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Զենիթը»` Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, մրցեց «Օրենբուրգի» դեմ։ Սերգեյ Սեմակի թիմը պարզապես քարը քարի վրա չթողեց մրցակցին` ջախջախելով անհավանական 8:0 հաշվով։ Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վենդելը, Մալկոմն իր անվան դիմաց դուբլ գրանցեց, Դալեր Կուզյաևն ու Իվան Սերգևեն աչքի ընկան մեկական անգամ, իսկ «Օրենբուրգի» պաշտպան Ալեքսանդր […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 30-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս մրցեց «Մոնրաեալի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ 68-րդ րոպեին ընթացքից կատարած հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Լուկաս Սելարայանը` հաշիվը դարձնելով 2:0։ Նշենք, որ տանտերերը ոչ-ոքի կորզեցին 90+6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Հավելենք, որ Լուկաս Սելարայանը ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության ընթացիկ խաղարկությունում անցկացրած 25 խաղում դարձել է 9 գոլի […]
Ավելին
Կիպրոսի առաջնության 3-րդ տուրում «Անորտոսիսը» հյուրընկալվելիս մրցեց «Կարմիոտիսայի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հովհաննես Համբարձումյանը, ով 13-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով բացեց հաշիվը։ Այս հաղթանակից հետո «Անորտոսիսը» վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Նշենք, որ «Անորտոսիսի» կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև Վարազդատ Հարոյանը, ով մնաց պահեստայինների […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Գալաթասարայի» պաշտոնական կայքը, ակումբը ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերի հարցում հասել է վերջնական համաձայնության։ Ստամբուլը ներկայացնող ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակակել է արգենտինացի հարձակվողին։ «Գալաթասարայի» տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Իկարդիի 6.7 մլն եվրո աշխատավարձից ակումբը վճարելու է միայն 750 հազար եվրոն։ Նշենք, որ կողմերի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց շվեյցարական «Բազելի» դեմ։ Ցավոք, Եղիշե Մելիքյանի թիմը բավական թույլ և իներտ հանդիպում անցկացրեց` պարտվելով 1:3 հաշվով։ «Բազելի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Վուտեր Բյուրգերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դարիան Մալեսը։ «Փյունիկի» միակ գոլն էլ խփեց Արտակ Դաշյանը։ Նշենք, որ «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է «Բազելի» դեմ։ 27-րդ րոպեին Եղիշե Մելիքյանի թիմի կազմից աչքի ընկավ Արտակ Դաշյանը, ով հաշիվը դարձրեց 1:1։ Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը խփեց «Փյունիկի» պատմության առաջին գոլը եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023