ԱԱ-2022-ի ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի շրջանակում Ուելսի հավաքականը` սեփական հարկի տակ մրցեց Ուկրաինայի դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 34-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Անդրեյ Յարմոլենկոն, ինչի շնորհիվ էլ հաղթեց Ուելսի հավաքականը։ Նշենք, որ Ուկրաինայի հավաքականը հանդիպման մեծ մասում ուներ լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացավ փրկել խաղը։ Հանդիպման հերոս դարձավ «վիշապների» […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբում Պորտուգալիայի հավաքականը 2-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի Շվեյցարիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է Երևանի ժամանակով 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Գերծանր` 109+ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարազատ Լալայանը երկամարտի 451 կգ (211+240 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը երկամարտի 446 կգ (210+236 կգ) արդյունքով` բրոնզե մեդալակիր։ Այժմ ներկայացնում ենք հայ մարզիկների բոլոր մոտեցումների տեսանյութը։ Պոկում վարժություն Հրում վարժություն Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Վերջինը պայքարի մեջ մտան գերծանր` 109+ քաշային կարգի ծանրորդները։ Այդ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը։ Վարազդատ Լալայանը, երկամարտի 451 կգ (211+240 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Գոռ Մինասյանը երկամարտի 446 կգ (210+236 կգ) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալը։ Նշենք, որ Լալայանն ու Գոռ […]
Ավելին
ԱԱ-2022-ի ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի շրջանակում Ուելսի հավաքականը` Քարդիֆում կմրցի Ուկրաինայի դեմ։ Նշենք, որ այս դիմակայության հաղթողը կնվաճի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, հնարավոր է, 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո հեռանա մերսիսայդյան ակումբից։ Եգիպտացի հարձակվողի ու «կարմիրների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ երկարաձգման շուրջ բանակցություններ դեռ չեն սկսվել։ Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, 29-ամյա ֆուտբոլիստի հաջորդ հավանական ակումբը «Բարսելոնան» է, որի ղեկավարությանը նա խոստացել է 2023 թ. ամռանն անվճար համալրել կատալոնական […]
Ավելին
Interfootball-ի և «Միկա» ֆուտբոլային ակումբի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր։ Ըստ կնքված պայմանագրի` Interfootball-ը, 2022/23 մրցաշրջանից սկսած, դառնալու է «Միկայի» ինֆորմացիոն հովանավորը։ Այսուհետ Interfootball-ը կլուսաբանի «Միկայի» հանդիպումները, մարզումները և այն ամենը, ինչ կապված է ակումբի հետ։ Նշենք, որ «Միկան» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արդեն ստացել է անհրաժեշտ լիազորագիրն ու կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանին։ […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Ռեյմսի» կենտրոնական հարձակվող Յուգո Էկիտիկեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կաչաղակները» 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, իսկ գործարքի դիմաց «Ռեյմսին» կվճարեն 30 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 5 միլիոն։ Սպասվում է, որ ֆրանսիացի հարձակվողը նոր ակումբի հետ կկնքի […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի 2023 թ. խաղարկության որակավորման փուլի 1-ին տուրում Սենեգալի հավաքականը L խմբի շրջանակում սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Բենինի ընտրանուն։ Հանդիպման հերոս դարձավ սենեգալցիների առաջատար Սադիո Մանեն, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց` մրցակցի դարպասն ուղարկելով 3 գնդակ։ 30-ամյա վինգերը Սենեգալի հավաքականի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 33-ի և դարձավ «առյուծների» պատմության […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Իտալիայի հավաքականը` Բոլոնիայում մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց երկու գոլ. նախ 70-րդ րոպեին «սկուադրա աձուրիին» առաջ մղեց Լորենցո Պելեգրինին, ապա 73-րդ րոպեին «բունդեսմանշաֆթի» պատասխան գնդակը խփեց Յոզուա Կիմիխը։ Սյսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Հունգարիա 1:0 Անգլիա […]
Ավելին
1 880 881 882 883 884 2,088

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023