«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Պրահայի «Սլավիայի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրի խաղում (4:2) աջ ազդրի հետին մկանի վնասվածք է ստացել, հայտնում է «բլաուգրանայի» մամուլի ծառայությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի մեկ ամիս։ Իսպանացի կիսապաշտպանը, մեծ հավանականությամբ, շարք կվերադառնա «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղում, որը կկայանա մարտի 1-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնության խմբային փուլում։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցաշարի B խմբում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ։ Հայ ֆուտզալիստներից դուբլ գրանցեց Միհրան Դերմենջյանը։ Ուկրաինացիներից հաշիվը բացել էր Վլադիսլավ Պերեվիևը։ Խմբի մյուս խաղում կմրցեն Չեխիայի ու Լիտվայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա […]
Ավելին
Էդին Ջեկոն կարիերան կշարունակի «Շալկե-04»-ում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 39-ամյա ֆուտբոլիստը գելզենկիրխենյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբը «Ֆիորենտինան» էր, որտեղ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 18 խաղում խփել է 2 գոլ։ Ջեկոն գերմանական ֆուտբոլ է վերադարձել 15 տարի անց։ Բոսնիացին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Չելսին» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսին»։ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում կայացած խաղում «ազնվականները» մեծ դժվարությամբ են կոտրել մրցակցի դիմադրությունը։ Անգլիական գրանդի հաղթական գոլը 78-րդ րոպեին խփել է Մոյզես Կայսեդոն։ Հանդիպման հերոսներից է դարձել «Պաֆոսի» դարպասապահ Ջեյ Գորթերը` կատարելով 6 սեյվ։ «Չելսին» 13 միավորով բարձրացավ 8-րդ […]
Ավելին
Հունվարի 21-ին մեկնարկել է ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնությունը։ Հայաստանի ազգային հավաքականը, որի մրցաշարին կմասնակցի պատմության մեջ առաջին անգամ, պայքարը կսկսի այսօր` հունվարի 22-ին։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ընդգրկված է B խմբում ու առաջին տուրում կմրցի ուժեղագույն հավաքականներից մեկի` Ուկրաինայի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին ու կլինի «Առաջին ալիքի» ուղիղ եթերում։ Հայաստանի հավաքականը հունվարի 25-ին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Մարսելին»։ «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում մերսիսյանդյան ակումբից մեկական գոլ խփեցին Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն, իսկ պրովանսյան ակումբի դարպասապահ Խերոնիմո Ռուլին ինքնագոլ գրանցեց։ Անգլիական գրանդը միավորների քանակը հասցրեց 15-ի` բարձրանալով 4-րդ տեղ, «Մարսելը» 9 միավորով 19-րդն է։
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Պրահայի «Սլավիայի» նկատմամբ։ «Բլաուգրանայից» դուբլ ձևակերպեց Ֆերմին Լոպեսը, մեկական գոլ խփեցին նաև Դանի Օլմոն ու Ռոբերտ Լևանդովսկին։ Չեխական ակումբից աչքի ընկավ Վասիլ Կուշեյը, իսկ Լևանդովսկին գրավեց սեփական դարպասը։ Կատալոնական գրանդը 13 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Սլավիան» 3 միավորով 34-րդն է։ Հ․Գ․ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է Պրահայի «Սլավիայի» դեմ։ 44-րդ րոպեին չեխական ակումբի անկյունայինի խաղարկումից հետո պատահմամբ սեփական դարպասը գրավեց «բլաուգրանայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ CBS Sports Golazo-ն գրում է, որ սա լեհ ֆուտբոլիստի կարիերայի առաջին ինքնագոլն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Գալաթասարային»։ «Ռոխիբլանկոսից» հաշիվը 4-րդ րոպեին բացեց Ջուլիանո Սիմեոնեն, իսկ 20-րդ րոպեին Մարկոս Լյորենտեի ինքնագոլից հետո թուրքական ակումբը խփեց պատասխան գնդակը։ «Ատլետիկոն» 13 միավորով 8-րդ տեղում է և ապահովել է տեղը մրցաշարի փլեյ-օֆֆ-ում, «Գալաթասարայը» 10 միավորով 16-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
91 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Լյուսյեն Մյուլերը։ Նախկին կիսապաշտպանն այն բացառիկ ֆուտբոլիստներից էր, որը հանդես է եկել ինչպես Մադրիդի «Ռեալում», այնպես էլ «Բարսելոնայում»։ Մյուլերը «Ռեալի» կազմում 92 խաղում խփել է 3 գոլ, դարձել Իսպանիայի եռակի չեմպիոն։ Նա «Բարսելոնայում» նվաճել է Տոնավաճառների գավաթը, 80 խաղում աչքի է ընկել 3 գոլով։ Մյուլերը «Ռեյմսի» կազմում […]
Ավելին
1 76 77 78 79 80 2,344

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026