«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, ամենայն հավանականությամբ, 2024 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» Սանչոյի տրանսֆերի վերաբերյալ արդեն հարցում են կատարել «կարմիր սատանաներին»։ Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը պատրաստ է միայն վարձակալել Սանչոյին, իսկ նրա աշխատավարձի մի մասը մինչև […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունն օրեր առաջ հրապարակել էր այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Պենտակամպիոնների» նախնական հայտացուցակում ընդգրկվել էր նաև «Մանչեսթեր Սիթիի» դարպասպաահ Էդերսով, ով, սակայն, ձախ ոտքի վնասվածք է ստացել և չի միանալու հավաքականին։ Հայտնի է դարձել, որ Էդերսոնի փոխարեն Բրազիլիայի հավաքական է հրավիրվել «Ատլետիկո Պարանաենսեի» 24-ամյա դարպասապահ Բենտոն։ Վերջինս առաջին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վիլյառեալի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարսելինո Գարսիա Տորալը։ Կողմերի պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ 58-ամյա մասնագետը 2013-16 թթ. արդեն մարզել է «դեղին սուզանավը»։ Իսպանացի մասնագետի վերջին ակումբը եղել է «Մարսելը», որտեղ աշխատել է սույն թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր։ Հավելենք, որ «Վիլյառեալը» Լա լիգայի […]
Ավելին
Օրեր առաջ Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել էր այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Երեք առյուծների» նախնական հայտացուցակում ընդգրկված էին նաև «Երեք առյուծների» նախնական հայտացուցակում ընդգրկվել էին նաև Լյուիս Դանքը («Բրայթոն»), Ջեյմս Մեդիսոնը («Տոտենհեմ») և Կալում Վիլսոնը («Նյուքասլ»), սակայն նրանք վնասվածքների պատճառով չեն միացել հավաքականին։ Այդ ֆուտբոլիստների փոխարեն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն այսօր` նոյեմբերի 13-ին, սկսել է մարզական հավաքը։ Հայաստանի հավաքականին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները. Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»Ալբերտ Խաչումյան – ԲԿՄԱԷդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Արթուր Սերոբյան – «Կասա Պիա» (Պորտուգալիա)Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»Արտակ Դաշյան – «Փյունիկ»Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ» Արթուր Միրանյան – «Նոա»Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյունխենգլադբախ, Գերմանիա)Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)Էդգար Սևիկյան – «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան) Այսօր […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի I խմբի շրջանակում Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում կայացավ 8-րդ տուրից հետաձգված Կոսովո – Իսրայել հանդիպումը։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. կոսովարները հաղթեցին 1:0 հաշվով։ Պրիմոժ Գլիխայի թիմին հաղթանակ պարգևեց 41-րդ րոպեին Միլոտ Ռաշիցայի խփած միակ գոլը։ Այս հանդիպումից հետո I խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը. Հավելենք, որ 7-րդ տուրից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Հական Չալհանօղլուն։ Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` կատարելով իր թիմի առաջին գոլի ասիստը։ 34-ամյա ֆոււտբոլիստը դաշտում անցկացրեց 68 րոպե։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցում է առաջնության նորեկ «Ֆրոզինոնեի» դեմ։ 43-րդ րոպեին «ներաձուրիների» կազմից դաշտի կենտրոնից անհավանական գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Դիմարկոն` բացելով խաղի հաշիվը։ Նշենք, եր Դիմարկոյին գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։ Առաջ ընկնելով` նշենք, որ կողմերը պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ ցույց տվեցին, որի ընթացքում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 4:4 հաշիվը։ Հանդիպման ընթացքում «քաղաքաբնակները» հաշվի մեջ առջևում էին երեք անգամ, սակայն «ազնվականները» մեծ կամք դրսևորեցին` կարողանալով 1 միավոր վաստակել։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն` «մեղուներին» հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկ գոլ էլ խփեց Դիոգու Ժոտան։ Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 27 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Բրենթֆորդը», 16 միավորով, […]
Ավելին
1 615 616 617 618 619 2,270

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025