ԱՊԼ-ի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» հյուրընկալում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ըստ անգլիական պարբերականների՝ թիմերի մեկնարկային կազմերը կլինեն այսպիսին. «Արսենալ». Լենո, Մուստաֆի, Սոկրատիս, Կոսիելնի, Մայթլենդ-Նայլս, Կոլաշինաց, Ջակա, Գենդուզի, Ռեմսի, Մխիթարյան, Լակազետ ՄՅՈւ. Դե Խեա, Սմոլինգ, Լինդելոֆ, Շոու, Յանգ, Մքթոմինայ, Պոգբա, Էրերա, Մարսիալ, Ռեշֆորդ, Լուկակու Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 20:30-ին է:
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հաստատել է այն տեղեկությունը, որ ակումբը մտադիր է երկարաձգել Մեսսիի հետ պայմանագրի ժամկետը: «Մեսսիի հետ պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին: Նա տիտղոսներ նվաճելու մեծ ամբիցիաներ ունի»,- Բարտոմեուի խոսքն է մեջբերել Football Espana-ն: Նշվում է նաև, որ կատալոնական ակումբը ցանկանում է նոր պայմանագիրը սահմանել մինչև 2023 թվականը: Սպասվում է, որ Մեսսիի հրաժարագինը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Կիևոյին»: Հանդիպման 31-րդ րոպեին Լուկաս Բիլիան տուգանայինից ֆանտաստիկ հարվածով բացել է խաղի հաշիվը: Ուղիղ 10 րոպե անց տանտերերը Հեմետայի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը: 57-րդ րոպեին «Միլանի» հարձակման գծի առաջատար Պյոնտեկը խփել է հաղթական գոլը: Ա սերիայում 5-րդ անընդմեջ հաղթանակից հետո Գատուզոյի գլխավորած թիմը 51 միավորով […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին»: «Քաղաքայինների կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Ռահիմ Սթերլինգը՝ գոլ խփելով 46-րդ, 50-րդ և 59-րդ րոպեներին: «Ուոթֆորդի» միակ գոլը խփել է Դելոֆեուն: Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 74 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը: Տուրի հանդիպումը դեռ չանցկացրած «Լիվերպուլն» ակտիվում ունի 70 միավոր:
Ավելին
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ռայո Վալեկանոյին»: Կատալոնական թիմը հաղթեց 3:1 հաշվով: Հանդիպման 24-րդ րոպեին Դե Թոմասը բացել է խաղի հաշիվը: 38-րդ րոպեին տուգանայինից Մեսսիի փոխանցումից հետո Պիկեն գլխի դիպուկ հարվածով հավասարեցրել է հաշիվը: 51-րդ րոպեին Մեսսին հստակ է իրացրել 11 մետրանոցը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Սուարեսը ձևակերպել է վերջնարդյունքը՝ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրում առաջատարներ «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան» հաղթել են: Մյունխենյան թիմը «Վոլֆսբուրգին» ջախջախել է 6:0 հաշվով. դուբլ է ձևակերպել Լևանդովսկին, մեկական անգամ աչքի են ընկել Գնաբրին, Խամեսը, Մյուլերը և Կիմիխը: Դորտմունդյան թիմը 3:1 հաշվով հաղթել է «Շտուտգարտին»: «Մեղուներից» աչքի են ընկել Ռոյսը, Ալկասերը և Պուլիշիչը, «Շտուտգարտի» միակ գոլը խփել է Կեմպֆը: «Բավարիան» և […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը Իտալիայի առաջնության 27-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ հանդիպման ժամանակ դարձավ դուբլի հեղինակ: 19-ամյա ֆուտբոլիստը դարձել է թուրինցիների ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով Ա Սերիայում 37 տարվա ընթացքում կարողացել է մեկ խաղում երկու գնդակ հեղինակել: Նրանից առաջ՝ 1982 թվականին դուբլ էր ձևակերպել 18-ամյա Ջուզեպե Գալդերիզիին:
Ավելին
Ֆուտբոլային հետաքրքիր weekend է սպասվում: Ներկայացնում ենք հայկական հեռուստաեթերում սպասվող հանդիպումները: Մարտի 9 Հայաստան, Բարձրագույն խումբ. YouTube-ում ՀՖՖ-ի պաշտոնական ալիք Ժամը՝ 15:00. «Արարատ-Արմենիա» – «Գանձասար-Կապան» Իսպանիա, Լա լիգա. «Կենտրոն» հեռուստաընկերություն 21:30. «Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո» Իտալիա, Ա սերիա. 5 TV 23:30. «Կիևո» – «Միլան» Մարտի 10 Հայաստան, Բարձրագույն խումբ. YouTube-ում ՀՖՖ-ի պաշտոնական ալիք 14:00. «Արցախ» – «Արարատ»15:00. […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն աչքի է ընկել յուրօրինակ կարծիքով: Մասնագետի կարծիքով կատալոնական թիմը հետագայում կարող է կին գլխավոր մարզիչ ունենալ. «Ճշմարտությունն այն է, որ ֆուտբոլային աշխարհն առաջ է գնում մեծ քայլերով: Կանայք սկսում են մեծ դեր ունենալ ֆուտբոլում, մենք արդեն ունենք վառ օրինակներ: Տղամարդկանց ֆուտբոլում կանանց դերը նույնպես մեծանալու է: Ապագայում նույնիսկ «Բարսելոնան» կարող […]
Ավելին
Երեկ՝ մարտի 7-ին «Ռոման» հայտնել էր Էուսեբիո դի Ֆրանչեսկոյին պաշտոնանկ անելու մասին: Հռոմեական ակումբը հայտնում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչը Կլաուդիո Ռանիերին է: Գործարքի մանրամասները դեռ չեն հրապարակվել: «Ես ուրախ եմ տուն վերադառնալու համար: Երբ քեզ զանգահարում են «Ռոմայից» անհնար է ասել ոչ»,- ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ «Լեսթերի» չեմպիոնական հեքիաթի հեղինակ մասնագետը օրերս […]
Ավելին
1 1,865 1,866 1,867 1,868 1,869 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023