Մոհամեդ Սալահը խոսել է «Չելսիի» դարպասը խփած իր գոլի մասին: «Ես չէի մտածում, ես ուղղակի զգացի: Սովորաբար ես խփում եմ ոտնաթաթի ներսի մասով, բայց այս անգամ ուղղակի ամբողջ ուժով հարվածեցի, քանի որ դարպասը բավականին հեռու էր: Իմ բախտը մի փոքր բերեց, որ գնդակն այդպես մտավ դարպասը»,- Սալահի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կիսվել է իր ապագայի մասին մտքերով: «Այո՛, իհարկե՝ մյուս մրցաշրջանում ես խաղալու եմ: Հիմա ես ընտանիքի մի մասնիկն եմ և մենք այս իրավիճակը կհարթենք ինչպես ընտանիք: Մենք կարող ենք համաձայնության գալ կամ չգալ, բայց դա ոչ մի կերպ չի փոխի իմ հարաբերությունները ակումբի հետ: Բայց հիմա այս թեման առաջնային չէ: […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը մեկնաբանել է վերջին խաղերում թիմի արդյունավետությունը: Բունդեսլիգայի վերջին 9 խաղերում մյունխենցիները խփել են 34 գնդակ: «Որովհետև մենք քաղցած ենք, մենք ուզում ենք հաղթել առաջնությունը: Հաղթելու համար պետք է գոլեր խփել: Հիմա մենք վստահություն ունենք մեր ուժերի վրա, մեզ միավորներ են պետք: «Բորուսիան»՝ լուրջ հակառակորդ է: Մենք գիտենք ինչ անել և մենք […]
Ավելին
«Լիվերպուլի» պաշտպան Էնդի Ռոբերթսոնը խոսել է իր թիմակից Մոհամեդ Սալահի «Չելսիի» դարպասը խփած գոլի մասին: Վերջինիս հասցին «Չելսիի» երկրպագուները գոռացել էին՝ «Սալահ-տերորիստ» արտահայտությունը: «Այս շաբաթ ինչ-որ բան էր կատարվել և դա հնարավորություն էր, որ Մոն փակեր նրանց բերանները: Ակումբը հայտարարությամբ հանդես եկավ հենց նույն օրը: Մոն այդ ամենին նորմալ վերաբերվեց: Դա տհաճ է, բայց նա […]
Ավելին
Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան վերջերս հանդիպում է ունեցել ՄՅՈւ-ի ղեկավարության հետ: Ինչպես հայտնում է Marca-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գործակալին հայտնել է, որ մտադիր չէ ֆուտբոլիստին բաց թողնել այլ ակումբ և ցանկանում է երկարացնել նրա հետ պայմանագիրը: Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը: Պոգբային դուր է գալիս «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը: […]
Ավելին
«Վոլֆսբուրգի» ձախ պաշտպան Ժերոմ Ռուսիյոնը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում: Դորտմունդցիները 26-ամյա պաշտպանին ցանկնում են ձեռք բերել ամռանը: Անցած տարի «Վոլֆսբուրգը» Ռուսիյոնին գնել էր «Մոնպելիեից» 5 մլն եվրոյով և նրա հետ ստորագրել էր պայմանագիր մինչև 2022 թվականը: Ինչպես հայտնում է Waz-ը, «գայլերի» տնօրեն Յորգե Շմադտկեն հայտարարել է, որ Ռուսիյոնին ձեռք բերելու հարցով դեռ ոչ […]
Ավելին
Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում «Սան Լորենսոն» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ուրականի» հետ: Խաղից առաջ Հռոմի պապի սիրելի ակումբը՝ «Սան Լորենսոն», հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը,- հայտնում է newinfo-ն: Հատկանշական է, որ «Ուրականի» կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը: Նա փոխարինվել է հանդիպման 80-րդ […]
Ավելին
«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և իր մարզչական շտաբի հետ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, ում գխավորությամբ «Ալաշկերտը» 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: «Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնել Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին` կատարած աշխատանքի համար, և հաջողություն է […]
Ավելին
«Մոնակոյի» հարձակվող Ստեֆան Յովետիչը «Ռեյմսի» դեմ խաղում ծնկի վնասվածք է ստացել, որի արդյունքում բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Մոնտենեգրոյի հավաքականի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է խաչաձև հյուսվածքների վնասվածք և անհրաժեշտ կլնի վիրահատություն,- հայտնում է L’Eqiupe-ը: Սովորաբար նման վնասվածքից վերականգնվելու ժամկետը մոտ կես տարի է տևում: Հարձակվողն ընթացիկ առաջնությունում 8 հանդիպման է մասնակցել՝ խփելով 2 գոլ:
Ավելին
«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիքսը, ով ընթացիկ մրցաշրջանի բացահայտումներից մեկն է, խոստովանել է, որ նա հեղինակություն է վայելում հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ: «Խաղաաշտում իմ ունեցած հաջողությունները շատ են օգնում ինձ աղջիկների հարցում: Սոցիալական ցանցերում նրանք ինձ հաճախ են նկարներ ուղարկում, նույնիսկ մերկ վիճակում: Դեռ չեմ մտածում այն մասին, որ ինձ ընկերուհի գտնեմ, ես դեռ երիտասարդ եմ: […]
Ավելին
1 1,817 1,818 1,819 1,820 1,821 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023