«Ռեալի» նորեկ Լուկա Յովիչը «Աթլետիկոյի» դեմ հանդիպման (3:7) ժամանակ վնասել է ոտնաթաթը: Ինչպես հայտնում է Marca-ն, սերբ հարձակվողը վնասվածքը ստացել է Յան Օբլակի հետ բախման արդյունքում: Նշենք, որ 30-րդ րոպեին Յովիչը փոխարինվել է: Լուկան արդեն «Ռեալի» 4-րդ ֆուտբոլիստն է, ով վնասվածք է ստանում: Ավելի վաղ վնասվածքներ էին ստացել Բրահիմ Դիասը, Ֆերլան Մենդին և Մարկո Ասենսիոն. […]
Ավելին
Շարունակվում է International Champions Cup-ը: Հերթական հանդիպման շրջանակում կայացել է մադրիդյան դերբին՝ «Ռեալ» – «Աթլետիկո»: Խաղում 10 գոլ է խփվել՝ «Աթլետիկոն» հաղթել է 7:3 հաշվով: Պոկեր է ձևակերպել Դիեգո Կոստան, մեկական անգամ աչքի են ընկել Ֆելիքսը, Կորեան և Վիտոլոն: «Ռեալի» գոլերը խփել են Նաչոն, Բենզեման և Սանչեսը: Թիմերը մեկական կարմիր քարտ են ստացել՝ Կարվախալը և […]
Ավելին
«Ռեալի» նորեկ Ֆերլան Մենդին վնասվածք է ստացել: Ինչպես հայտնում է AS-ը, 24-ամյա պաշտպանի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ազդրի վնասվածք, ինչի պատճառով ֆրանսիացին բաց կթողնի 3-4 շաբաթ: Մենդին «Լիոնից» «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամիս: Տրանսֆերի արժեքը կազմել է 48 միլիոն եվրո:
Ավելին
Marca-ն կպարգևատրի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Հուլիսի 29-ին պորտուգալացին կպարգևատրվի «Լեգենդ» մրցանակով, որը ֆուտբոլիստին կտրվի նրա կարիերայի համար: Մրցանակը սկսել է տրվել 1997 թվականից: Ավելի վաղ այս մրցանակին արժանացել են Լիոնել Մեսսին, Դիեգո Մարադոնան, Մայքլ Ֆելպսը, Միխաել Շումախերը և Մայքլ Ջորդանը: Ռոնալդուն անցած մրցաշրջանում իր կարիերայում առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: Ընդհանուր՝ պորտուգալացին նվաճել է […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը մոտ է ակումբից հեռանալուն: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, 30-ամյա կիսապաշտպանով հետաքրքրվում է «Սամպդորիան», բայց խաղացողը ցանկանում է վերադառնալ «Կալյարի», որի կազմում նա հանդես էր գալիս 2010-2014 թվականներին: Բելգիացին արդեն իր գործակալի հետ քննարկել է իր հնարավոր տրանսֆերի հարցը նախքին ակումբ: Այժմ ակումբներին պետք է բանակցություններ վարել գործարքի պայմանները […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի գործակալ Ժորժե Մենդեշը ժամանել է Իտալիա, որպեսզի «Նապոլիի» հետ բանակցի վերջինիս տրանսֆերի համար: Ինչպես հայտնում է Marca-ն, գործակալը եկել է քննարկելու գործարքի պայմաները, որոնք պետք է համապատասխանեն ֆուտբոլիստի ցանկություններին: Գործարքը բարդացնում է այն, որ «Ռեալը» Խամեսի համար պահանջում է 50 մլն եվրո, իսկ «Նապոլին» նախընտրում է վարձակալության տարբերակը: Անցած մրցաշրջանը կոլումբիացին […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խնդրել է ակումբի ղեկավարությանը շտապել Հարի Մագուայերի տրանսֆերի հարցում: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, նորվեգացի մասնագետն այս խնդրանքով դիմել է ՄՅՈւ-ի փոխնախագահ Էդ Վուդվարդին: Վերջինս գտնվում է Անգլիայում և աշխատում է ակումբի տրանսֆերների վրա, ինչի պատճառով էլ բաց է թողել նախամրցաշրջանային շրջագայությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ […]
Ավելին
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Սպորտինիգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է չկայանալ: ՄՅՈւ-ն դիտարկում էր 24-ամյա ֆուտբոլիստին, սակայն նրա տրանսֆերը առաջնային չէ ակումբի համար: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է նաև կողմնորոշվի, թե որ խաղացողները կհեռանան ակումբից մոտակա շաբաթների ընթացքում և ինչ պետք է կատարվի ցանկացած պոտենցիալ գործարքից առաջ:
Ավելին
Լոնդոնում զինված հարձակում է կատարվել «Արսենալի» երկու ֆուտբոլիստների վրա: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Մեսութ Օզիլը և Սեադ Կոլոշինացը Լոնդոնի հյուսիսային մասում մեքենայում են եղել, երբ նրանց վրա բանդա է հարձակվել: Հանցագործների դեմքերը ծածկված են եղել սաղավարտներով: Տեսախցիկները ֆիքսել են, որ հարձակվողներից մեկի ձեռքում դանակ է եղել: Օզիլը դուրս է եկել մեքենայից և վազել է […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Արսենալում»: Խաղացողը հանդես կգա 8-րդ համարի տակ: «Մենք ուրախ ենք, որ Դանին միացավ մեզ: Նա շնորհալի, կրեատիվ խաղացող է լավ տեխնիկայով:»,- «Արսենալի» գլախավոր մարզիչ Ունայ Էմերիի խեսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Ավելին
1 1,779 1,780 1,781 1,782 1,783 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023