Ատլետիկոն շուտով կհայտարարի Վալենսիայի կիսապաշտպանին ձեռք բերելու մասին

Ատլետիկոն շուտով կհայտարարի Վալենսիայի կիսապաշտպանին ձեռք բերելու մասին

02/11/2020 - 12:32

«Վալենսիայի» կիսապաշտպան Ջեֆրեյ Կոնդոգբիան շուտով կդառնա «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստ։

Չնայած առամային տարնսֆերային պատուհանն արդեն վաղուց փակվել է, սակայն մադրիդյան ակումբը կկարողանա խաղացողի տրանսֆերը ձևակերպել, քանի որ «Արսենալը» տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը՝ սույն թվականի հոկտեմբերի 5-ին, վճարեց Թոմաս Փարթիի հրաժարագինը, որը կազմում էր 50 մլն եվրո, և ձեռք բերեց գանացի ֆուտբոլիստին։ Ըստ Լա լիգայի կանոնադրության՝ եթե տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը իրադարձությունների նման զարգացումով տրանսֆեր է տեղի ունենում, ապա տվյալ ակումբն իրավունք ունի ներքին շուկայից տվյալ դիրքի որևէ ֆուտբոլիստի ձեռք բերել։

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «հնդկացիները» 27-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի դիմաց վճարելու են 11 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են տարբեր հավելավճարներ, ինչպես նաև խաղացողի հաջորդ վաճառքից «Վալենսիան» 10% միջնորդավճար է ստանալու։

«Ատլետիկոն» Կոնդոգբիայի հետ անձնական պայմանագրի կետերը վաղուց համաձայնեցրել է և առաջիկա օրերին կհայտարարի նոր ձեռքբերման մասին։

Ջեֆրեյ Կոնդոգբիան 2017 թվականից հանդես է գալիս «Վալենսիայում», որի կազմում մասնակցել է 104 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023