«Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը համաձայնվել է այս ամռանը հեռանալ ակումբից: Ինչպես հայտնում է Football Italia-ն, 31-ամյա բելգիացին հայտնել է իր գործակալին, որ ցանկանում է հեռանալ ակումբից: Նշվում է, որ խաղացողը գիտակցում է, որ չի մտնում գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նայնգոլանը ցանկանում է վերադառնալ «Կալյարի», որի կազմում նա […]
Ավելին
«Աթլետիկոյի» նորեկ Կիրան Տրիպիեն պատմել է «Տոտենհեմից» հեռանալու և կարիերան Մադրիդում շարունակելու մասին. «Կարծում եմ՝ եկել է փոխվելու և առաջ շարժվելու ժամանակը. դա չի նշանակում, որ ինձ անհրաժեշտ էր փոխել ակումբս: Տեղափոխության պատճառներից մեկն այն էր, որ ինչ-որ բան էր կատարվում «Տոտենհեմի» կուլիսներում: Չեմ ցանկանում մանրամասնել, բայց հենց այդ պատճառով ես որոշեցի հեռանալ «Տոտենհեմից»,- Տրիպիեի […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան «Ֆիորենտինայի» հետաքրքրությունների առանցքում է: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, իտալացիները կատալոնական ակումբին արդեն առաջարկ արել: «Բարսելոնան» ավելի վաղ ֆուտբոլիստի հարցով բանակցում էր «Վալենսիայի» հետ: «Չղջիկները» պահանջում էին, որ Ռաֆինյան համաձայնի աշխատավարձի նվազեցմանը: Բանակցությունները տապալվել են: Նախորդ տարի Ռաֆինյան վերադարձել է «Ինտերից», որտեղ վարձակալական հիմունքներով էր: 26-ամյա բրազիլացին վնասվածքի պատճառով երկար ժամանակ […]
Ավելին
Հարձակվող Բորխա Մայորալը, ըստ ամենայնի. առաջիկա մրցաշրջանը չի անցկացնի «Ռեալում»: Ինչպես հայտնում է AS-ը, 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ: Ըստ պարբերականի՝ «Ռեալը» մտադիր է Մայորալին դարձյալ վարձակալությամբ բաց թողնել «Լևանտե»: Բորխան նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է վալենսիական ակումբում, իսկ հունիսին ավարտվել է ժամկետը և վերադարձել է մադրիդյան թիմ:
Ավելին
Պաուլո Դիբալան չի ցանկանում հեռանալ «Յուվենտուսից»: 25-ամյա արգենտինացին մտադիր է պայքարել հիմնական կազմում իր տեղի համար,- հայտնում է Tuttosport-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» մտադիր է Դիբալային փոխանակել ՄՅՈւ-ի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ: Պարբերականը հայտնում է նաև, որ արգենտինացին մտադիր է կրճատել ամառային արձակուրդը, որպեսզի որքան հնարավոր է շուտ սկսի ծանոթանալ Սարիի մեթոդներին:
Ավելին
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը շարունակում է նոր ակումբ փնտրել: «Փնտրում եմ աշխատանք: Ու՞ր ուղարկեմ ինքնակենսագրությունս:»,- գրել է Ալվեսը Instagram-ում: Այս ամռանը 36-ամյա պաշտպանը հեռացել էր «ՊՍԺ»-ից որպես ազատ գործակալ:
Ավելին
«Լիլի» հարձակվող Նիկոլա Պեպեն մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է BBC-ն, ակումբները համաձայնության են եկել խաղացողի տրանսֆերն իրականացնել 80 մլն եվրոյի դիմաց: «Արսենալն» այդ գումարը կվճարի մի քանի տարում: Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով: Գործարքն իրականացնելու հաար մնում է 24-ամյա խաղացողի գործակալի համաձայնությունը ստանալ, սակայն սպասվում է, որ տրանսֆերը կկատարվի մոտակա երկու օրերի ընթացքում: […]
Ավելին
Ինչպես հայտնում է As-ը, պաշտպան Դանիել Կարվախալը և հարձակվող Դիեգո Կոստան դաշտից հեռացվել են International Champions Cup-ի շրջանակում կայացած «Ռեալ»-«Աթլետիկո» հանդիպման ժամանակ ցուցադրած ոչ սպորտային պահվածքի համար: Հանդիպման 65-րդ րոպեին Կարվախալը խաղային դրվագում հարվածել է մրցակցի կիսապաշտպան Տոմա Լեմարի ոտքին: Դրան ի պատասխան, Կոստան հարվածել է Կարվախալի ոտքին, ինչից հետո ֆուտբոլստների միջև ընդհարում է տեղի […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Աթլետիկոյի» դեմ հանդիպումից հետո (3:7) խոսել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագայի մասին: «Մենք չգիտենք:Ներկա պահին ամեն ինչ առաջվա պես է: Բեյլը մեզ հետ է, Նա խաղաց: Տեսնենք, թե ինչ կինի հետագայում:»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Independent-ը: Ավելի վաղ Marca-ն հայտնել էր, որ Բեյլը 3 տարով պայմանագիր կկնքի «Ցզանսյու Սունինի» հետ:
Ավելին
«Բարսելոնայի» նախքին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն խոսել է «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին: «Ազարը պետք է նվաճի «Ոսկե գնդակը»: Նրան այնքան էլ շատ չեն գնահատում, բայց հիմա նա աշխարհի լավագույն ակումբներից մեկում է, և բոլորի հայացքները հառված են նրա վրա: Նա մակարդակով մոտ է Մեսսիին և ես հուսով եմ, որ «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը նա կմոտենա ոչ […]
Ավելին
1 1,778 1,779 1,780 1,781 1,782 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023