«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկին կհայրանա։ Ինչպես տեղեկացնում է Hola պարբերականը, պորտուգալացի ֆուտբոլիստի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը, այժմ 12-շաբաթական հղի է։ Ռոնալդուն նույնպես հաստատել է Ջորջինայի հղիության փաստը. նրանք զույգ երեխա են ունենալու։ 36-աշմյա հարձակվողն այդ մասին հայտնել է սոցցանցերի իր էջերում` հրապարակելով իր և Ջորջինայի լուսանկարը։ Հատկանշական է, որ Ռոնալդուն արդեն ունի զույգ երեխաներ։ […]
Ավելին
«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան, հնարավոր է, ձեմռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, բրազիլացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, որի ղեկավարությունը 24-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կիլիան Մբապեի հավանական փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, 2022 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։ Խոսակցություններ կան նաև, որ Ռաֆինյային իրենց շարքերում են ցանկանում տեսնել […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ նոր գլխավոր մարզիչ գտնի։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոնալդ Կումանի հեռացումից հետո կատալոնական ակումբը բանակցություններ է սկսել Խավիի հետ, ով ներկա պահին գլխավորում է Քաթարը ներկայացնող «Ալ Սադը»։ Հայտնի է նաև, որ 41-ամյա մասնագետը նույնպես ցանկանում է գլխավորել հարազատ ակումբը և տվել է իր համաձայնությունը։ Ինչպես […]
Ավելին
Վարդան Մինասյանը մրցաշրջանի ավարտին հեռացավ «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնից, և սա տրամաբանական, բայց միևնույն ժամանակ` տհաճ ավարտ է ամենագունեղ թիմերից մեկի համար։ Vesti.kz-ի թղթակիցը պատմում է, թե ինչի է հասել հայ մասնագետը Հարավային Ղազախստանի ակումբում աշխատանքի ինը ամիսների ընթացքում։ Բացահայտեց Բաուիրժան Բայտանային, վստահեց երիտասարդներին և արդյունավետ օգտագործեց լեգեոներների ուժը Վերադարձ, վերածնունդ, կերպարանափոխություն. այս բառերով կարելի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Սերխի Բարխուանը նշանակվել է ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ 49-ամյա մասնագետն այդ պաշտոնում կմնա այնքան ժամանակ, մինչև «բլաուգրանասը» կգտնի մշտական գլխավոր մարզիչ։ Հավելենք, որ Սերխի Բարխուանը 2021 թ. հուլիսին նշանակվել էր «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ։ Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը հոմտեմբերի 27-ին Ռոնալդ Կումանին պաշտոնանկ արեց գլխավոր մարզչի պաշտոնից։ Հ․Գ․ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղյակ եք, «Բարսելոնան» պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։ Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, պայմանագրի ավարտից շուտ աշխատանքից ազատվելու համար հոլանդացի մասնագետը «Բարսելոնայից» կստանա 12 մլն եվրո. այդքան էր կազմում նրա հրաժարագինը։ Հավելենք, որ Կումանի և «բլաուգրանասի» միջև գործող պայմանագիրն ավարտվում էր 2022 թ. հունիսի 30-ին։ Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» […]
Ավելին
«Ալ Սադի» գլխավոր մարզիչ Խավին, ամենայն հավանակությամբ, շուտով նույն պաշտոնը կստանձնի «Բարսելոնայում»։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 41-ամյա մասնագետը «բլաուգրանասի» ղեկավարությանը տվել է ակումբը գլխավորելու համաձայնություն։ Դրան զուգահեռ, կողմերը գործարքն ավարտին հասցնելու համար պետք է դեռևս մի շարք հարցերի շուրջ համաձայնության հասնեն։ Առաջին հերթին, «Բարսելոնան» պետք է լուծի Խավիի` «Ալ Սադի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատման […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։ Կատալոնական ակումբն արդեն սկսել է աշխատանքներ տանել նոր գլխավոր մարզիչ նշանակելու շուրջ։ Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` «բլաուգրանասի» ղեկավարության` ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն Խավին է, ով ներկայումս մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ Սադը»։ «Բարսելոնան» արդեն բանակցություններ է վարում ինչպես իսպանացի […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 32-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ մրցեց «Օրլանդո Սիթիի» դեմ։ Տանտերերը համառ պայքարում հաղթել են 3:2 հաշվով։ «Կալամբուսի» կազմից փայլել է հայազգի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով էլ կերտել է իր թիմի հաղթանակը` դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի Սելարայանից, «Կալամբուսի» կազմից աչքի են ընկել նաև Միգել Բերին […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 32-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» 3:2 հաշվով հաղթեց «Օրլանդո Սիթիին»։ Հանդիպման 61-րդ րոպեին «Կալամբուսի» կազմից հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը` գրավելով դարպասի հեռավոր անկյունը։ Այդ գոլից հետո լուսատախտակին վառվեց 3:1 հաշիվը։ Հավելենք, որ ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում Սելարայանն անցկացրել է 30 հանդիպում և խփեց արդեն իր 9-րդ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023