«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն, ամենայն հավանականությամբ, 2022 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է AS-ը` հղում կատարելով լրագրող Բրունու Ալեմանիին, ֆրանսիացի ֆուտբոլիստի շրջապատը կարծում է, որ նա կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդում» կամ Պրեմիեր լիգան ներկայանցնող որևէ ակումբի կազմում։ 27-ամյա կիսապաշտպանի ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ […]
Ավելին
Բրազիլական Ա սերիան ներկայացնող «Ինտերնասիոնալի» հարձակվող Յուրի Ալբերտոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Քանի որ կատալոնական ակումբը կենտրոնական հարձակվող է փնտրում, 20-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն իրենց հաճախորդի ծառայություններն առաջարկել են «կապտանռնագույններին», սակայն դեռևս հայտնի չէ, թե «Բարսելոնան» ինչ է պատասխանել այդ առաջարկին, հայտնում է Mundo Deportivo-ն։ Հաղորդվում է, որ Ալբերտոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում կայացավ վալենսիական հերթական դերբին. «Լևնատեն» «Սյուտատ դե Վալենսիա» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին «Լևանտեի» ֆուտբոլիստները, ովքեր 21-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց. հյուրերի կենտրոնական պաշտպան Մուկտար Դիախաբին ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։ Գնդակին մոտեցավ Խոսե Կամպանիան, ում հարվածից հետո «Վալենսիային» փրկեց դարպասապահ Յասպեր Սիլեսենը, սակայն Կամպանիան վրա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է նորվեգական «Բուդե Գլիմտի» կիսապաշտպան Պատրիկ Բերգին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «Լանսը» 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել է 4.5 մլն եվրո։ Նշենք, որ Բերգի ու «Լանսի» միջև պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2022 թ. հունվարի 1-ից։ Նշենք, որ Պատրիկ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Գրանադան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Մալյորկային»։ Անդալուսական ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել վետերան հարձակվող Խորխե Մոլինան։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալեքսիս Մարտին-Տամայոն, Մոլինան դարձել է Լա լիգայի շրջանակում երբևէ մեկ խաղում 3 գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։ Իսպանացի ֆուտբոլիստը դեկտեմբերի 19-ին եղել է 39 տարեկան և 241 […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ 1.5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Աղբյուրի փոխանցմամբ` ուրուգվայցի հարձակվողը համաձայնել է առաջին 6 ամսում «բլաուգրանասի» կազմում հանդես գալ նախատեսվածից ցածր աշխատավարձով, որը կփոխհատուցվի պայմանագրի վերջին տարում։ Այդուհանդերձ, այս գործարքի իրականացումը լուրջ վտանգի տակ […]
Ավելին
Գերմանական Երրորդ Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Դույսբուրգը» սեփական հարկի տակ մրցում էր «Օսնաբրյուկի» դեմ, սակայն հանդիպումը մնաց անավարտ։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, հանդիպումը նախ ընդհատվել է, այնուհետև գլխավոր մրցավար Նիկոլաս Վինտերի որոշմամբ այն դադարեցվել է։ Բանն այն է, որ «Դույսբուրգի» «ՄՍՎ-Արենա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկը հանդիպման 33-րդ րոպեին ռասիստական վիրավորանք է թույլ տվել «Օսնաբրյուկի» […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում դեկտեմբերի 9-ին «Տոտենհեմը» սեփական հարկի տակ պետք է մրցեր ֆրանսիական «Ռենի» դեմ, սակայն լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների շրաջանակում բռնկված կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիպումը հետաձգվեց։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այդ հանդիպման համար «Տոտենհեմի» անվան դիմաց 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել, քանի որ լոնդոնյան ակումբն այդպես էլ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Նապոլիին»։ Հանդիպման 90-րդ «ռոսոներիները» Ֆրանկ Կեսիեի ջանքերով հավսարեցրին հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Դավիդե Մասան, տեսակրկնապատկերների օգնականների հետ քննարկելով դրվագը, չհաշվեց դարպասի գրավումն ու արձանագրեց խաղից դուրս վիճակ։ Բանն այն է, որ այդ դրվագում «Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուն պառկած վիճակում գտնվել է խաղից […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տարածքային ու խաղային հսկայական առավելություն, միևնույնն է, չկարողացավ խփել գոնե մեկ գնդակ ու հաղթանակ կորզել. խաղն ավարտվեց 0:0 հաշվով։ Նշենք, որ Կառլո Անչելոտիի թիմը հանդիպման ընթացքում գնդակին տիրել է ժամանակի 82%-ը, կատարել 34 հարված, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023