Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գաբոնցի հարձակվողը կարիերան շարունակելու է «Բարսելոնայի» կազմում, որի հետ արդեն կնքել է 6 ամսվա պայմանագիր, որն ունենալու է ևս 1 տարով երկարաձգելու հնարավորթյուն։ Հիշեցնենք, որ 32-ամյա հարձակվողն «Արսենալի» կազմում հանդես էր գալիս […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան շարունակելու է «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Տոնի Խուանմարտին, չնայած երկու ակումբները դեռևս չեն հայտարարել տրանսֆերի մասին, գաբոնցի ֆուտբոլիստն այցելել է «Բարսելոնայի» մարզաբազա ու մարզում անցկացրել այնտեղ։ Աղբյուրի փոխանցմամբ` 32-ամյա ֆուտբոլիստը կատարել է այն առաջադրանքները, որոնք նրան տվել է «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ Խավին։ Նշվում է, […]
Ավելին
Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Նիցցայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ունեին տարածքային առավելություն, սակայն այդպես էլ չկարողացան կոտրել հյուրերի դիմադրությունը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հետո «Պարկ դե Պրենս» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր 0:0 հաշիվը։ Ըստ Ֆրանսիայի գավաթի կանոնադրության` եթե հանդիպման հիմնական ժամանակն ավարտվում է ոչ-ոքի արդյունքով, մրցող […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» ավարտին է հասցրել «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը։ Հայտնի է դարձել, թե որքան աշխատավարձ է ստանալու գաբոնցի ֆուտբոլիստը նոր ակումբում։ Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների` մինչև հունիսի 30-ը 32-ամյա ֆուտբոլիստը շաբաթական կվաստակի ընդամենը 5 հազար եվրո աշխատավարձ, սակայն հաջորդ` 2022/23 մրցաշրջանից այն էականորեն կավելանա։ Ավելի վաղ հաղորդվում էր, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը նոր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ 25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար։ Այդուհանդերձ, Ալիի` ակումբի կազմում 20 հանդիպում անցկացնելուց հետո «իրիսները» տրանսֆերի դիմաց «Տոտենհեմին» կվճարեն 12 մլն եվրո։ Կախված «Էվերտոնի» ու անձամբ անգլիացի […]
Ավելին
Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնան» ոչ մի կերպ չի կարողացել վաճառել Ուսման Դեմբելեին։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Խավի Միգելը, «Բարսելոնան» ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցել է ՊՍԺ-ի հետ։ Կողմերը քննարկել են հավանական փոխանակում իրականացնելու հարցը. կատալոնական ակումբը ցանկացել էր Դեմբելեին փոխանակել Անխել Դի Մարիայի հետ։ Այդուհանդերձ, «Պարի Սեն-Ժերմենի» ներկայացուցիչներն անմիջապես մերժել են «Բարսելոնայի» այդ […]
Ավելին
«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գաբոնցի հարձակվողի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` Օբամեյանգը հաջողությամբ բուժզննում է անցել «Բարսելոնայի» համար. այժմ «բլաուգրանասը» պատրաստում է բոլոր փաստաթղթերը, որպեսզի գործարքը հասցնի վերջնական ավարտին։ Հաղորդվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ արդեն կնքել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է բելգիական «Բրյուգեի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, ինչից հետո 28-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Հոֆֆենհայմ», քանի որ «Բրյուգեն» չի ունենալու Ադամյանի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։ Հավելենք, որ «Բրյուգեն» այժմ մարզում է հոլանդացի մասնագետ Ալֆրեդ Շրյոդերը, ով Ադամյանի խաղին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիոնի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգույ Նդոմբելեին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, ինչի դիմաց լոնդոնյան ակումբը կստանա 1.4 մլն եվրո։ Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «Լիոնը» վարձավճարի ավարտին կունենա 65 մլն եվրոյի դիմաց Նդոմբելեի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։ Հավելենք, որ 25-ամյա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրին։ Կողմերի միջև կնքվել է 4.5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ լոնդոնյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» վճարել է 19 մլն եվրո։ Ռոդրիգո Բենտանկուրը թուրինյան ակումբում հանդես էր գալիս 2017 թ. հուլիսից, որի կազմում անցկացրել է 181 հանդիպում` դառնալով […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023