Պաշտոնական. Ռահիմ Սթերլինգը տեղափոխվեց Չելսի

Պաշտոնական. Ռահիմ Սթերլինգը տեղափոխվեց Չելսի

14/07/2022 - 10:57

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգին։

Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «ազնվականները» «քաղաքաբնակներին» վճարել են 56.2 մլն եվրո։

Հիշեցնենք, որ անգլիացի եզրային հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես էր գալիս 2015 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 337 հանդիպում` դառնալով 131 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023