«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն մկանային վնասվածքի պատճառով հեռացել է Իտալիայի հավաքականի մարզաբազայից: 28-ամյա ֆուտբոլիստն այս վնասվածքը ստացել էր «Յուվենտուսի» հետ հանդիպման ժամանակ (3:4): Ինչպես հայտնում է Football Italia-ն, վերջինիս փոխարեն հավաքական է հրավիրվել «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Վինչենցիո Գրիֆոն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի շրջանակում Իտալիայի հավաքականը Երևանում կմրցի Հայաստանի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին՝ […]
Ավելին
Կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը «Ինտերում» հանդես կգա 7 համարի տակ: 30-ամյա չիլիացին օգոստոսի 29-ին ՄՅՈւ-ից վարձակալական հիմունքներով տեղափոխվեց միլանյան ակումբ: Նախքինում «Ինտերում» 7 համարի մարզաշապիկը կրել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Լուիշ Ֆիգուն, Ֆիլիպե Կոուտինիոն և Ժոֆրե Կոնդոգբիան:
Ավելին
Պաշտպան Մարտին Շկրտելն իր կարիերան կշարունակի Թուրքիայում: «Ստամբուլը» հայտարարել է, որ մեկ տարով պայմանագիր է ստորագրել 34-ամյա ֆուտբոլիստի հետ: Նոր ակումբում սլովակ պաշտպանը հանդես կգա 37 համարի տակ: Այսօր Շկրտելը առողջական խնդիրների պատճառով խզել է «Ատալանտայի» հետ պայմանագիրը: Իտալական ակումբի հետ նա պայմանագիր էր կնքել օգոստոսին: Վերջինս «Ատալանտայի» կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել: 2016-19 […]
Ավելին
«Միլանը» և «Այնտրախտը» փոխանակվել են ֆուտբոլիստներով: Ակումբները հայտարարել են, որ գերմանական ակումբի հարձակվող Անտե Ռեբիչը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Իտալիա, իսկ միլանցիների հարձակվող Անդրե Սիլվան՝ Գերմանիա: Ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են 2 տարով: Տրանսֆերի մանրամասները հայտնի չեն: Գերմանիայի առաջնության անցած մրցաշրջանում անցկացրած 28 հանդիպումներում Ռեբիչը խփել է 9 գոլ, իսկ Անդրե Սիլվան, ով վարձավճարով հանդես էր […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «ՊՍԺ»: Փարիզյան ակումբը հայտարարել է, որ 70 մլն եվրոյի դիմաց գնման իրավունքով պայմանագիր է կնքել 26-ամյա արգենտինացու հետ: Իկարդիի տարեկան աշխատավարձը կկազմի 8 մլն եվրո և ևս 2 մլն եվրո նա կստանա որպես հավելավճար: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Անցած մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը միլանյան ակումբի ղեկավարության հետ […]
Ավելին
«Ռոման» պաշտոնապես ներկայացրել է նորեկին`Հենրիխ Մխիթարյանին: Մխիթարյանը ակումբի բազայում ստորագրել է պայմանագիրը: Հիշեցնենք, որ իտալական թիմը Հենրիխի տրանաֆերը ձեռք է բերել վարձակալակամ հիմունքներով. կա ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Հենոն նոր թիմում հանդես է գալու 77 համարի խաղաշապիկով:
Ավելին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» բուզննում է անցել: Բուժզննումն ընթացել է Հռոմի Villa Stuart կլինիկայում: Հռոմեական ակումբի թվիթերյան էջը բուզննումից լուսանկար է հրապարակել. Այնուհետև Հենոն պայմանագիր է ստորագրելու:
Ավելին
«Շախտյորի» կիսապաշտպան Թայսոնը կարող է իր կարիերան շարունակել Իտալիայում: Ֆուտբոլիստի համար բանակցություններ է վարում «Միլանը»: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, ուկրաինական ակումբը նվազեցրել է ֆուտբոլիստի տրանսֆերի համար նախքինում պահանջած գումարի չափը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Շախտյորը» Թայսոնի համար «Ռոմայից» պահանջել էր 30 մլն եվրո, ինչից հետո «գայլերը» որոշել էին կենտրոնանալ Նիկոլա […]
Ավելին
«Տոտենհեմի» նախքին հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն իր կարիերան կշարունակի Իտալիայում: «Նապոլին» հայտարարել է 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին: Պայմանագրի մանրամասները հայտնի չեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացին իտալական ակումբում կվարձատրվի տարեկան 2,5 մլն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով:
Ավելին
ՄՅՈւ-ի պաշտպան Մաթեո Դարմիանը տեղափոխվեց «Պարմա»: Իտալական ակումբը հայտարարել է, որ ձեռք է բերել պաշտպանին 1,5 մլն եվրոյի դիմաց: Վերջինիս խայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Դարմիանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես էր գալիս 2015 թվականից: ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում նա անցկացրել է 6 հանդիպում:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023