Marca-ն կազմել է անհաջողակների «լավագույն» տասնյակը

Marca-ն կազմել է անհաջողակների «լավագույն» տասնյակը

27/04/2020 - 14:40

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը կազմել է ֆուտբոլի պատմության անհաջողակների «լավագույն» տասնյակը։

Առաջին տեղում հայտնվել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականին նախկին պաշտպան Խավիեր Մասկերանոն։ Նախկին ֆուտբոլիստն իր անվան դիմաց ունի նվաճած ավելի քան 20 տիտղոս, այդ թվում նաև՝ երկու օլիմպիական ոսկի և երկու Չեմպիոնների լիգայի գավաթ, սակայն Մասկերանոն պարտվել է նաև 11 եզրափակչում։

Երկրորդ հորզիանականը զբաղեցրել է Պատրիս Էվրան, ով «Մոնակոյի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենտուսի» հետ նվաճել է 21 տիտղոս, սակայն չորս անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում․ ավելին, քան մեկ այլ ֆուտբոլիստ։ Եվրան պատրվել է նաև Եվրոպայի առաջնության եզրափակչում, երբ 2016 թվականին Ֆրանսիայի հավաքականը զիջեց Պորտուգալիայի ընտրանուն։

«Լավագույն» եռյակը եզրափակում է «Ռեալի», «Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Արյեն Ռոբենը։ Ռոբենը տարբեր թիմերի հետ նվաճել է ավելի քան 30 տիտղոս, սակայն հոլանդացի նախկին ֆուտբոլիստը պարտվել է վեց եզրափակչում, այդ թվում նաև՝ երկու Չեմպիոնների լիգայի և աշխարհի առաջնության եզրափակիչ։

«Լավագույն» տասնյակում են հայտնվել նաև «Բայերի», «Բավարիայի», «Չելսիի» նախկին կիսապաշտպան Միխայիլ Բալակը (վեց պարտված եզրափակիչ․ երկու ՉԼ եզրափակիչ, մեկ մունդիալի և մեկ եվրոյի եզրափակի), արգենտիացի հանրահայտ մարզիչ Հեկտոր Կուպերը (վեց պարտված եզրափակիչ, այդ թվում՝ երկու ՉԼ եզրափակիչ, մեկ Գավաթակիրների գավաթի եզրափակիչ), «Յուվենտուսի» լեգենդար հարձակվող Ալեսանդոր դել Պիերոն, ով երեք անգամ պարտվել ՉԼ եզրափակիչում, ինչպես նաև 2000 թվականին Իտալիայի հավաքականի հետ պարտվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչում։

Գերմանացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը «Բավարիայի», «Ինտերի» և Գերմանիայի հավաքականի հետ բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, սակայն երկուական անգամ պարտվել Չեմպիոնների լիգայի և աշխարհի առաջնությունների եզրափակչում։ Գոնսալո Իգուայինն էլ երկուական անգամ պարտվել ՉԼ և Կոպա Ամերիայի եզրափակչում, իսկ տասնյակը եզրափակել են Ջանլուիջի Բուֆոնը (երեք պարտված ՉԼ եզրափակիչ) և կոլումբացի նախկին հարձակվող Անտոնիո դե Ավիլլան, ով երկու անգամ պարտվել է Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում։

# , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023