Ավարտվեց Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի, ինչի արդյունքում քառորդ եզրափակիչում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Ատալանտա» – «Ֆիորենտինա» «Միլան» – «Լացիո» «Յուվենտուս» – «Սասուոլո» «Ինտեր» – «Ռոմա» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի շրջանակում ավարտվեց խմբային փուլը։ Խմբային փուլի վերջին երկու հանդիպումները կայացան F խմբի շրջանակում. Գամբիա 1:0 Թունիս Մալի 2:0 Մավրիտանիա F խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը. Մալի – 7 միավոր Գամբիա – 7 միավոր Թունիս – 3 միավոր Մավրիտանիա – 0 միավոր Այսպիսով, այս խմբից Մալիի, Գամբիայի և Թունիսի հավաքականները նվաճեցին […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Բ Սերիան ներկայացնող «Լեչեի» դեմ։ Չնայած հռոմեական ակումբն առաջինը գնդակ ընդունեց սեփական դարպասը, սակայն «գայլերը» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու հաղթել 3:1 հաշվով։ Հյուրերի կազմից հանդիպման հաշիվը բացեց Արթուրո Կալաբրեզին, իսկ հետագայում 40-րդ, 54-րդ ու 81-րդ րոպեներին «Ռոմայի» գոլերը խփեցին համապատասխանաբար Մարաշ Կումբուլան, Թեմի Աբրահամն […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Լեչեի» դեմ։ Հանդիպման 81-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը` հաշիվը դարձնելով 3:1։ Հավելենք, որ 54-րդ րոպեին էլ Մխիթարյանն օգնել էր աչքի ընկնել Թեմի Աբրահամին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Լեչեի» դեմ։ Հանդիպման 54-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հռոմեական ակումբի կազմից աչքկ ընկավ Թեմի Աբրահամը` առաջ մղելով «գայլերին»` 2:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Էմպոլիի» դեմ։ Կարելի է ասել` «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին հաղթողի կարգավիճակում, քանի որ արդեն 13-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի խփած գոլի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Խփած գոլից հետո էլ Սիմոնե Ինձզագիի սաները ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր, սակայն նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է, թե, սկսած 2018/19 մրցաշրջանից, որ ակումբներն են ամենահաճախն իրացնում 11-մետրանոց հարված։ Հետազոտության շրջանակում կազմակերպությունը ներառել է եվրոպական 31 առաջնություն, իսկ տվյալները հավաքագրվել են հեղինակավոր InStat կայքի օգնությամբ։ 2018/19 մրցաշրջանից ի վեր բոլորից հաճախ 11-մետրանոց իրացրել են սերբական «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները։ Սերբական ակումբը 11-մետրանոց է իրացրել միջինում յուրաքանչյուր 239 րոպեն […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Յուվենտուսը» «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Թուրինյան ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Մասիմիլիանո Ալեգրիի սաները մրցակցին ջախջախեցին 4:1 հաշվով։ «Բյանկոներիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Խուան Կուադրադոն, Դանիելե Ռուգանին, Պաուլո Դիբալան ու Ալվարո Մորատան, իսկ «Սամպդորիայի» գոլն իր անվան դիմաց գրանցեց […]
Ավելին
Իտալիայի մրցավարական կորպուսը ներողություն է խնդրել «Միլանից»` «Սպեցիայի» դեմ հանդիպման ժամանակ (1:2) գլխավոր մրցավար Մարկո Սերայի թույլ տված սխալի հանար։ Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Հանդիպման 90+2-րդ րոպեին «ռոսոներիների» կիսապաշտպան Ժունիոր Մեսիասը գրավել է մրցակցի դարպասը, սակայն Սերան չի արձանագրել բրազիլացի ֆուտբոլիստի գոլը, իսկ դրա փոխարեն միլանցիների օգտին նշանակել է տուգանային հարված, […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին կարիերան կշարունակի «Սամպդորիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ջենովան ներկայացնող ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը կվարձակալի 26-ամյա կիսապաշտպանին։ Հայտնի չէ` արդյո՞ք վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Սամպդորիան» ունենալու է Սենսիի տրանսֆերային իրավունքներն ամբողջությամբ գնելու իրավունք, թե` ոչ։ Ռոմանոն գրում է նաև, որ կողմերը հասել են վերջնական համաձայնության, իսկ գործարքն ավարտին […]
Ավելին
1 217 218 219 220 221 481

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023