«Ատլետիկո Մադրիդի» ձախ պաշտպան Ռենան Լոդին կարիերան կշարունակի «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ «Անտառապահները» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն բրազիլացի լատերալին, որի դիմաց կվճարեն 5 մլն եվրո։ Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Նոթինգհեմ Ֆորեսթը» կունենա 30 մլն եվրոյի դիմաց Լոդիի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ալմերիային»։ Անդալուսական ակումբը Լա լիգայի մեկնարկային երեք խաղերում չի ճաշակել հաղթանակի բերկրանքն` այդ ընթացքում կրելով երկու պարտություն։ Ինչպես հայտնում է MisterChip-ը, 1981/82 մրցաշրջանից ի վեր «Սևիլիան» վատագույն մեկնարկն է ունեցել Լա լիգայի շրջանակում։ Այդ ժամանակ ակումբն առաջնության առաջին 3 տուրերից հետո նույնպես իր ակտիվում ուներ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Ալմերիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ Խուլիեն Լոպետեգիի թիմը շարունակում է անհաջող մրցելույթները և անդալուսական փոքրիկ դերբիում զիջեց 1:2 հաշվով։ «Ալմերիային» հաղթանակ պարգևեցին Լարժի Ռամազանիի ու Ումար Սադիկի խփած գոլերը, իսկ հյուրերի կազմից աչքի ընկավ Օլիվեր Տորեսը։ Նշենք, որ «Ալմերիան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում տոնեց […]
Ավելին
Interfootball-ն ու Վարդան Մինասյանը տևական ժամանակ անց վերսկսում են վերլուծական տեսանյութերի շարքը։ Վարդան Մինասյանն այս անգամ վերլուծել է ԱԱ-2014-ի որակավորման փուլի շրջանակում կայացած Հայաստան – Բուլղարիա հիշարժան դիմակայությունը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակին։ «Կաչաղակները» գործարքի դիմաց բասկյան ակումբին վճարել են 70 մլն եվրո, որը ներառում է նաև տարբեր հավելավճարներ։ Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «Նյուքասլի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այդ «կաչաղակների» ամենաթանկարժեք […]
Ավելին
Ստամբուլում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը. Խումբ A – «Իստանբուլ Բաշակշեհիր», «Ֆիորենտինա», «Հարթս», ՌՖԺ Խումբ B – «Վեսթ Հեմ», «Ստյաուա», «Անդերլեխտ», «Սիլկեբորգ» Խումբ C – «Վիլյառեալ», «Հապոել Բեեր Շևա», «Աուստրիա Վիեննա», «Լեխ Պոզնան» Խումբ D – «Պարտիզան Բելգրադ», «Քյոլն», «Նիցցա», «Սլովացկո» Խումբ E – «Ազ Ալկմար», «Ապոլոն […]
Ավելին
Օգոստոսի 25-ին ավարտվեց Եվրոպա լիգայի որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի բոլոր 32 մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները։ Խմբային փուլի ուղեգիր նվաճած ակումբները վիճակահանության համար բաժանվել են 4 զամբյուղների, որոնք ունեն հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ – «Ռոմա», «Լացիո» (երկուսն էլ` Իտալիա), «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» (երկուսն էլ` Անգլիա), «Բրագա» (Պորտուգալիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Դինամո […]
Ավելին
Օգոստոսի 25-ին ավարտվեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի բոլոր 32 մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները։ Խմբային փուլի ուղեգիր նվաճած ակումբները վիճակահանության համար բաժանվել են 4 զամբյուղների, որոնք ունեն հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ – «Վիլյառեալ» (Իսպանիա), «Բազել» (Շվեյցարիա), «Սլավիա Պրահա» (Չեխիա), «Ազ Ալկմար» (Հոլանդիա), «Գենտ» (Բելգիա), «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա), «Պարտիզան Բելգրադ» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ա սերիայի նորեկ «Լեչեի» պաշտոնական կայքը, ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալել է «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագրում ներառված չէ գնման իրավունք։ Ինչ վերաբերում է ֆրանսիացի ֆուտբոլիստի աշխատավարձին, ապա դրա մի փոքր մասը վճարելու է «Լեչեն», սակայն Ումտիտիի յուրաքանչյուր մասնակցած հանդիպման համար «Բարսելոնան» ստանալու է հավելավճար։ Հավելենք, […]
Ավելին
Օգոստոսի 25-ին Ստամբուլում կայացան Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը և ՈՒԵՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության շրջանակում «Ռեալ Մադրիդի» գլխավոր մրազիչ Կառլո Անչելոտին արժանացավ «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին։ Մրցանակաբաշխության ավարտից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այդ անվանակարգի քվեարկության արդյունքները։ Հաղթող դարձած Կառլո Անչելոտին մեծ առավելություն (526 ձայն) է ունեցել երկրորդ և հորիզոնականները զբաղեցրած Յուրգեն Կլոպի («Լիվերպուլ», 210) և […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023