«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, հնարավոր է, 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է The Athletic-ը, 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին»և «Ռեալ Մադրիդը»։ Հաղորդվում է, որ Բելինգհեմի և «Բորուսիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ը, սակայն դորտմունդյան ակումբն այժմ պատրաստվում է […]
Ավելին
Սեպտեմբերի 20-ին խորվաթական Հվար կղզում կայացել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի հերթական նիստը։ Հանդիպման ժամանակ հաստատվել է Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թ. առաջնության որակավորման փուլի ձևաչափը։ Մրցաշարն ընդունող Գերմանիայի հավաքականը չի մասնակցի որակավորման փուլին, որին միանգամից շնորհվել է Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։ ՈՒԵՖԱ-ն ուժի մեջ է թողել դեռևս սույն թվականի փետրվարի 28-ին կայացրած որոշումն, ըստ որի, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Չեմպիոնների լիգայի հաջորդ եզրափակիչներից մեկը, հնարավոր է, անցկացվի ԱՄՆ-ում։ ՈՒԵՖԱ-ն սկսել է դիտարկել եվրոպական ֆուտբոլային շուկայի աշխարհագրության ընդլայնմանը, քանի որ այն կհանգեցնի հովանավորչական և հեռուստատեսային իրավունքների վաճառքից եկամուտների ավելացմանը։ Այդ որոշմանը կողմ է արտահայտվել նաև Եվրոպական ակումբների միությունը, որը համակարծիք է ՈՒԵՖԱ-ի հետ։ Նշենք, որ դեռևս երբեք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» վինգեր Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «արքայական» ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որը հետևում է նրա շուրջ ծավալվող զարգացումներին։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» հաշվի է առել Ասենսիոյի մակարդակը, տարիքը և բազմակողմանիությունը։ «Բարսելոնայում» Մարկոն դիտարկվում է որպես հասուն խաղացող, ում սպասվում է երկար կարիերա: […]
Ավելին
Բելգիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու Ազգերի լիգայի A դիվիզիոնի վերջին երկու հանդիպումներին։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), Կոեն Կաստելս («Վոլֆսբուրգ»), Մատց Սելս («Ստրասբուր»), Սիմոն Մինյոլե («Բրյուգե») Պաշտպաններ – Տոբի Ալդերվեյրելդ («Անտվերպեն»), Տիմոտի Կաստան, Վաութ Ֆաս […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախկին վինգեր Ռոյսթոն Դրենտեն խոսել է այն պատճառների մասին, որոնք նրան խանգարեցին դառնալ աստղ. «Ես պատրաստ չէի լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու կարծում էի, թե աստված եմ։ Չափից դուրս շատ էի սիրում կանանց և հաճախում էի խնջույքների։ Եթե ցանկանում ես լինել բարձունքում, այդ ամենը պետք է մի կողմ դնել։ Կա անձնական կյանք, և կա […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրում կայացավ հերթական մադրիդյան դերբին, որի շրջանակում «Ատլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Առաջին խաղակեսն անցավ «հնդկացիների» տարածքային առավելության պայմաններում, սակայն Դիեգո Սիմեոնեի թիմի գրոհներն իրենց մեջ չէին պարունակում սրություն։ «Ռեալն» էլ, ունենալով երկու իրական գոլային պահ, կարողացավ նախ բացել, ապա կրկնապատկել հաշիվը. 18-րդ ու 36-րդ րոպեներին աչքի ընկան […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ «Ատլետիկոն» կմրցի «Ռեալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդի» դեմ հանդիպմանը։ «Արքայական» ակումբի հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անտոն Լունին, Լուիս Լոպես Պաշտպաններ – Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Անտոնիո Ռյուդիգեր, Դանի Կարվախալ, Ֆերլան Մենդի, Խեսուս Վալիեխո, Նաչո, Ալվարո Օդրիոսոլա Կիսապաշտպաններ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան»` «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում, մրցեց «Էլչեի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։ Կատալոնական ակումբի կազմից կրկին արդյունավետ հանդիպում անցկացրեց թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին` դառնալով դուբլի հեղինակ։ Լեհ հարձակվողը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 8 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Խավիի […]
Ավելին
1 267 268 269 270 271 755

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023