«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը նշել է, որ ակումբը չի մեկնելու Միլան՝ մասնակցելու Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի հանդիպմանը․ «Եթե մինչև վաղը իրավիճակն էականորեն չփոխվի, ապա «Խետաֆեն» չի մեկնելու Իտալիա։ Մենք ՈՒԵՖԱ-ին խնդրել ենք հանդիպում անցկացնելու այլընտրանքային վայր գտնել։ Մենք չենք ցանկանում գնալ կորոնավիրուսի էպիկենտրոն: Մենք դիմել ենք խնդրել ենք ֆեդերացիային, որպեսզի մեզ չորակազրկեն։ Եթե նույնիսկ մեզ […]
Ավելին
Այսօր՝ փետրվարի 28-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Բաշաքշեհիր» – «Կոպենհագեն» «Օլիմպիակոս» – «Վուլվերհեմպտոն» «Վոլֆսբուրգ» – «Շախտյոր» «Սևիլիա» – «Ռոմա» «Ինտեր» – «Խետաֆե» «Այնտրախտ»/«Զալցբուրգ» – «Բազել» ԼԱՍԿ – «Մանչեսթեր Յունայթեդ» Նշենք, որ առաջին հանդիպումները կկայանան մարտի 12-ին, իսկ պատասխանները՝ մարտի 19-ին։
Ավելին
Երեկ՝ փետրվարի 27-ին, կայացան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները։ «Ինտերը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Լյուդոգորեցի» նկատմամբ՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Հիշեցնենք, որ այդ խաղը կորոնավիրուսի պատճառով կայացել է առանց հանդիսականների։ Հանդիպման 45+4-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ է մղել։ Այդ գոլը ստացվել է բավականին զվարճալի, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ դրամատիկ պայքարում 1։2 հաշվով զիջեց «Օլիմպիակոսին»՝ լքելով պայքարը։ Հանդիպման 113-րդ րոպեին «զինագործների» կազմից գլուխգործոց գոլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Աջ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը Գաբրիել Մարտինելլից անդրադարձավ և հայտնվեց Օբամեյանգի մոտ, ով էլ շրջադարձ հարվածով դարձավ անհավանական գոլի հեղինակ, որը, սակայն, ինչպես […]
Ավելին
Երեկ՝ փետրվարի 27-ին, Եվրոպա լիգայի շրջանակում կայացան 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները՝ բացառությամբ «Զալցբուրգ» – «Այնտրախտ» հանդիպումը, որը կկայանա այսօր։ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ որևէ հնարավորություն չտվեց «Գենկին»՝ հաղթելով 5։0 հաշվով։ Հիանալի հանդիպում անցկացրեց Ֆրեդը՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Յունայթեդի» կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Բրունու Ֆերնանդեշը, Սկոթ Մաքթոմինայը և […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Զալցբուրգ» – «Այնտրախտ» հանդիպումը հետաձգվել է։ Հետաձգման պատճառ է հանդիսացել սպասվելիք փոթորիկը։ Սպասվում է, որ Զալցբուրգում 120 կմ/ժ արագությամբ քամի է բարձրանալու։ Հանդիպման անցկացման օրվա և ժամի մասին կհայտարարվի հավելյալ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Այնտրախտը» հաղթել է 4:1 հաշվով։
Ավելին
«Լյուդոգորեցի» ֆուտբոլիստները մեկնել են Միլան՝ մասնակցելու Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Ինտերի» դեմ պատասխան խաղին։ «Լյուդոգորեցի» խաղացողները Միլան են ժամանել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, ինչը պայմանավորված է Իտալիայում բռնկված կորոնավիրուսով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ խաղը կանցկացվի առանց հանդիսականների։
Ավելին
Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Ինտեր» – «Լյուդոգորեց» հանդիպումը «Սան-Սիրո» մարզադաշտում կանցկացվի առանց հանդիսականներ։ Պատճառն Իտալիայում բռնկված կորոնավիրուսն է։ «Լյուդոգորեցի» պաշտպոնական կայքը հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին՝ հաստատել է այս տեղեկատվությունը։ Նշվում է, որ «Լյուդոգերեցի» ավելի քան 600 երկրպագուն պատրաստվում էր մեկնել Միլան՝ աջակցելու իրենց սիրելի թիմին։ Երկրպագուներն արդեն ձեռք էին բերել ինքնաթիռի տոմսերը։ ՈՒԵՖԱ-ն հայտարարել […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում «Խետաֆեն» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ։ Խաղի 57-րդ րոպեին հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ։ «Խետաֆեի» խաղացող Ալան Նյոմը մրցակցի հետ բախվելու արդյունքում հայտնվեց խոտածածկին՝ գալարվելով ցավից։ «Այաքսի» վինգեր Ռայան Բաբելը, տեսնելով, որ մրցավարը դեղին քարտ է ցույց տվեց իրեն, չկորցրեց պահը և նույն կերպ ընկավ […]
Ավելին
Փոքրիկ տղան հայտնվել է «Արսենալի» թիմային լուսանկարի մեջ, որն արվել է Եվրպոա լիգա 1/16 եզրափակչի «Օլիմպիակոսի» դեմ խաղից առաջ։ Փոքրիկը խաղադաշտ է դուրս եկել խաղացողներից մեկի հետ և մյուս փոքրիկների հետ չի վերադարձել հանդերցարան Եվրոպա լիգայի հիմնը լսելուց հետո։ Խաղացողները տեսնելով փոքրիկ տղային՝ հրավիրել են նրան լուսանկարվելու։
Ավելին
1 54 55 56 57 58

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023