Փետրվարի 15-16-ին կկայանան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի չորս դիմակայությունների առաջին հանդիպումները։ Ամսի 15-ին տեղի կունենան ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» ու «Սպորտինգ Լիսաբոն» – «Մանչեսթեր Սիթի», իսկ 16-ին` «Զալցբուրգ» – «Բավարիա» ու «Ինտեր» – «Լիվերպուլ» հանդիպումները։ ՈՒԵՖԱ-ն արդեն հաստատել է այդ հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» Գլխավոր մրցավար – Դանիելե Օրսատո (Իտալիա) […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակում «Բոխումը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով բավական անակնկալ հաղթանակ տոնեց «Բավարիայի» նկատմամբ։ Հանդիպման 40-րդ րոպեին տանտերերը պարզապես ֆանտաստիկ գրոհ զարգացրին, որը հիասքանչ հարվածով եզրափակեց կոստառիկացի եզրային պաշտպան Քրիստիան Գամբոան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան կշարունակի «Բորուսիա Դորտմունդի» կազմում։ 25-ամյա պաշտպանը դորտմունդյան ակումբի շարքերը համալրելու է անվճար, քանի որ 2022 թ. հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ. գերմանացի ֆուտբոլիստն ու «Բավարիան» նոր պայմանագրի կնքման հարցում այդպես էլ չկարողացան համաձայնության հասնել։ Bayern&Germany-ին հաջողվել է պարզել մյունխենյան ակումբի […]
Ավելին
Գերմանիայի ֆուտբոլային լիգայի նոր գործադիր տնօրեն Դոնաթա Հոպֆենն առաջարկել է փոփոխությունների ենթարկել Բունդեսլիգանի անցկացման ձևաչափը։ Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, 45-ամյա ֆունկցիոները մտադիր է Բունդեսլիգայում ներառել փլեյ-օֆֆ ձևաչափ։ Ըստ Հոպֆենի` այդ տարբերակը պետք է քննարկվի և իրագործվի, եթե այն կօգնի մեծացնել Բունդեսլիգայի մրցակցությունը. «Գերմանիայի ֆուտբոլային լիգան պատրաստվում է ակտիվորեն քննարկել այդ հարցն ակումբների հետ»,- նշել է […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։ Այդ հանդիպումը կատալոնական ակումբի կազմից պահեստայինների նստարանին էին սկսել թիմի նորեկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Ուսման Դեմբելեն։ Դեմբելեն, որպեսզի պահեստայինների նստարանին նստի Օբամեյանգի կողքին, խնդրել է «Բարսայի» մյուս բոլոր ֆուտբոլիստներին տեղափոխվել։ ESPN-ին հաջողվել է ֆիքսել այդ դրվագը և […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՄԼՍ-ը ներկայացնող «Չիկագո Ֆայրի» պաշտոնական կայքը, ակուկբը գնել է «Լիոնի» կիսապտաշտպան Շկեդրան Շաքիրիին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ «Չիկագո Ֆայրը» 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Լիոնին» վճարել է 7.27 մլն եվրո։ Շվեյցարացի կիսապաշտպանը նոր ակումբի կազմում հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։ Շաքիրին «Լիոնի» կազմում հանդես էր գալիս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեի հետ։ Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 26-ամյա պաշտպանը դորտմունդյան ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2022/23 մրցաշրջանից։ Գերմանացի ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո։ Հավելենք, որ Նիկլաս Զյուլեն […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Բայերի» հետ։ Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ հանդիպում ստացվեց ու գրանցվեց բավական անսպասելի արդյունք. «Բայերը» հյուրընկալվելիս հաղթեց 5:2 հաշվով։ Լևերկուզենը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոբերտ Անդրիխը, Ֆլորիան Վիրցը, Ջոնաթան Տահն ու Մուսա Դիաբին, իսկ «Բորուսայի» պաշտպան Մանուել Ականջին գրավեց սեփական […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել ձախ պաշտպանի գոտին, ինչի համար ակումբը դիտարկում է 3 տարբերակ Ինչպես տեղեկացնում է ABC-ն, «արքայական» ակումբը հետաքրքրված է իր նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով, ով ներկայումս հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Տոտենհեմի» ու Ռեգիլոնի միջև գործող պայմանագրում կա հատուկ կետ, որը «Ռեալին» թույլ կտա […]
Ավելին
1 152 153 154 155 156 305

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023