Այնտարխտը կանգնացրեց Ունիոնին` հաղթելով մայրաքաղաքային ակումբին🎥

Այնտարխտը կանգնացրեց Ունիոնին` հաղթելով մայրաքաղաքային ակումբին🎥

02/10/2022 - 00:38

Գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Այնտրախտը» սեփական հարկի տակ մրցեց ընթացիկ խաղարկության առաջատար «Ունիոն Բեռլնի» դեմ։

Մայնի Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբն առաջին խաղակեսում ստացավ երկու գնդակի առավելություն, որը կարողացավ պահպանել մինչև վերջ` հաղթելով 2:0 հաշվով։

«Արծիվներին» հաղթանակ պարգևեցին Մարիո Գյոտցեի և Եսպեր Լինդստրեմի խփած գոլերը։

Նշենք, որ «մայրաքաղաքայինները» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում կրեցին առաջին պարտությունը։

«Այնտրախտն» այս հաղթանակից հետո վաստակեց 14 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

«Ունիոնն» էլ, չնայած պարտությանը, մնաց 17 միավորով և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023