Ինչպես տեղեկացնում է calciomercato-ն՝ «Ատալանտայի» հարձակվող Ռոբերտո Պիկոլին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Իտալիայի պատանեկան հավաքականի խաղացողը հետաքրքրել է «Մանչեսթեր Սիթիին» և «Միլանին»։ Նշենք, որ Պիկոլին 6 գոլով U-19 Չեմպոինների լիգայի խմբային փուլի լավագույն ռմբարկուն է։ «Ատալանտան» U-19 Չեմպոինների լիգայի C խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Լիվերպուլը» Մոհամեդ Սալահի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով առավելության հասավ «Վոթֆորդի» նկատմամբ։ 27-ամյա եգիպտացու համար «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում դարձան 83-րդ և 84-րդը՝ անցկացրած 126 խաղում։ Այսպիսով, Սալահ գերազանցեց «Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսի ցուցանիշը, ով մերսիսայդյան ակումբի կազմում 133 խաղում դարձել էր 82 գոլի հեղինակ։
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարում հետաքրքրություն ցուցաբերել «Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ուրբաթ երեկոյան եղել է Զալցբուրգում։ Նորվեգացի մասնագետը այնտեղ էր, որպիսի անձամբ փորձի համոզի տաղանդավոր հարձակվողին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Սուլշերը շտապ հանդիպել է հարձակվողի հետ այն բանից հետո, երբ Հալանդը բանակցություններ է վարել […]
Ավելին
Անգլիական պրեմիեր լիգայում շարունակվում է 17-րդ տուրը։ Երկրորդ հորիզոնականում ընթացող «Լեսթերը» նախքան այս տուրը ԱՊԼ-ի շրջանակում տարել էր 8 անընդմեջ հաղթանակ։ Թվում էր՝ Բրենդան Ռոջերսի սաներն այսօր պետք է խնդիրներ չունենան հետնապահների թվում ընթացող «Նորվիչի» դեմ խաղում, սակայն «աղվեսներին» չհաջողվեց կոտրել հյուրեի դիմադրությունը։ Թիմերը վաստակեցին մեկական միավոր, իսկ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 26-րդ […]
Ավելին
Մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը։ Սեփական հարկի տակ շարունակում է փայլել «Լիվերպուլը»՝ 2։0 հաշվով հաղթելով հետնապահ «Վոթֆորդին»։ Տատներերին հաղթանակ պարգևեց Մո Սալահի դուբլը։ Հատկապես գեղեցիկ ստացվեց նրա երկրորդ գոլը, որը Սալահը հեղինակեց կրնկով կատարած հիանալի հարվածով։ «Լիվերը» վաստակեց 49 միավոր և վստահորեն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վոթֆորդը» 9 միավորով անհույս եզրափակում է մրցաշարային […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հրաժարվել է գլխավորել «Էվերտոնը»։ Իսպանացի մասնագետը կարծում է, որ «Արսենալից» հեռանալուց հետո, դեռևս շուտ է վերադառնալ ԱՊԼ։ Ըստ աղբյուրի՝ Էմերին մերժել նաև չինական մի շարք ակումբների և մտադիր է գլխավորել այնպիսի ակումբ, որը ավելի լուրջ ամբիցիաներ ունի։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կհյուրընկալի հետնապահ «Վոթֆորդին»։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ «Լիվերպուլ» – 1․ Ալիսսոն, 66․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 12․ Ջո Գոմես, 4․ Վիջիլ վան Դեյկ, 7․ Ջեյմս Միլներ, 14․ Ջորդան Հենդերսոն, 5․ Ջորջինիո Վեյնալդում, 23․ Շկեդրան Շաքիրի, 9․ Ռոբերտո Ֆիրմինո, 10․ Սադիո Մանե, […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեի շուրջ ծալվալվող տրանսֆերային բամաբասանքները չեն դադարում։ Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը՝ գերմանացի եզրայինը հրաժարվում է «քաղաքաբնակների» հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2021 թվականի ամռանը։ Մյունխենի «Բավարիան» չի դադարում հետաքրքրություն ցուցաբերել Սանեի նկատմամբ։ Մյունխենյան ակումբը պատրաստ է 100 մլն եվրո վճարել խաղացողի համար։ Գործակալ Ջովաննի Բրանչինին աշխատում է […]
Ավելին
Այս weekend-ը նույնպես հիանալի հանդիպումների պակաս չի ունենա։ Կհաջողվի՞ «Ինտերին» պահպանել առաջատարի դիրքը, թե՞ «Յուվեն» կրկին կշրջանցի, կհաջողվի՞ «Բարսելոնային» ու «Ռեալին» Կլասիկոյից առաջ դժվար արտագնա խաղերում տանել հաղթանակներ, կշարունակե՞ն Մարկուս Ռեշֆորդն ու Ջեյմի Վարդին տխրեցնել մրցակիցներին, իսկ ի՞նչ արդյունք կգրանցվի Ա սերիայի բացահայտումներ դարձած «Կալյարիի» և «Լացիոյի» միջև կայանալիք հանդիպմանը, Մյունխենգլադբախի «Բորուսիան» կպահպանի՞ առաջատարի դիրքը, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Cope-ն՝ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է ուժեղացնել պաշտպանության ձախ թևը։ Արգենտինացի մասնագետի կարծիքով ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենահարմար թեկնածուն «Չելսիի» եզրային Մարկոս Ալոնսոն է, ով կորցրել է իր տեղը «ազնվականների» մեկնարկային կազմում։ Իսպանացի պաշտպանն ընդամենը 5 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023