«Չելսիի» կիսապաշտպան Ռոբերտ Քենեդին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Խետաֆե»: Իսպանական ակումբը հայտարարել է, որ գնման իրավունքով վարձակալել է 24-ամյա ֆուտբոլիստին: Բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: Քենեդին «Չելսի» էր տեղափոխվել 2015 թվականին: Անցած մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Նյուքասլում», որի կազմում անցկացրած 25 հանդիպումներում բրազիլացին խփել է 1 գոլ և կատարել 1 գոային փոխանցում:
Ավելին
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը չի հեռանա ակումբից: Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի համաձայնվել վաճառել վերջինիս, քանի որ 30-ամյա պաշտպանի հեռանալու դեպքում ակումբում չեն լինի անհրաժեշտ քանակությամբ կենտրոնական պաշտպաններ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լովրենը կարող է տեղափոխվել «Միլան» կամ «Ռոմա»:
Ավելին
«Սևիլիան» հայտարարեց «Վեսթ Հեմի» հարձակվող Խավիեր Էրնանդեսի տրանսֆերի մասին: Մեքսիկացու պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է 3 տարով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չիչարիտոյի տրանսֆերի համար «Սևիլիան» կվճարի 10 մլն եվրո:
Ավելին
ՄՅՈւ-ի պաշտպան Մաթեո Դարմիանը տեղափոխվեց «Պարմա»: Իտալական ակումբը հայտարարել է, որ ձեռք է բերել պաշտպանին 1,5 մլն եվրոյի դիմաց: Վերջինիս խայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Դարմիանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես էր գալիս 2015 թվականից: ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում նա անցկացրել է 6 հանդիպում:
Ավելին
Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխության շուրջ խոսակցությունները նոր թափ են ստանում: Football Italia-ն հայտել է անվանի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկությունը, ըստ որի՝ «Ռոման» կվարձարձակալի Մխիթարյանին հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով: Սեփական կայքում Դի Մարցիոն անգամ վստահեցրել է, որ գործարքը շուտով կկայանա: Պարբերականը հայտնում է նաև, որ Հենրիխը չի մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի ծրագրերում, ինչն […]
Ավելին
«Արսենալի» պաշտոնական կայքը հայտարարել է, որ պաշտպան Նաչո Մոնրեալն իր կարիերան կշարունակի «Ռեալ Սոսիեդադում»: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Տրանսֆերի արժեքը հայտնի չէ: Մոնրեալը նախքինում հանդես է եկել «Մալագայում» և «Օսասունայում»:
Ավելին
«Վեսթ Հեմի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը մոտ է «Սևիլիա» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է Marca-ն, վաղը մեքսիկացին պետք է ժամանի «կարմրա-սպիտակավունների» բազա, որպեսզի բուժզննություն անցնի: Պայմանագիրը նախատեսված է 3 տարով, իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 10 մլն եվրո:
Ավելին
«Չելսիի» նախքին կիսապաշտպան Էդեն Ազարը, ով այս ամռանը տեղափոխվեց «Ռեալ», ճանաչվել է Եվրոպայի լիգայի 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Անցած մրցաշրջանում բելգիացին օգնեց «արիստոկրատներին» դառնալ մրցաշարի հաղթող՝ «Արսենալի» դեմ եզրափակչում աչքի ըկնելով դուբլով (4:1): ԵԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Ազարը առաջ է անցել իր նախքին թիմակից Օլիվիե Ժիրուից և «Այնտրախտի» նախքին հարձակվող Լուկա Յովիչից, ով նույնպես […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Մուհամեդ Էլ-Նենին մոտ է «Բեշիկթաշ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է Goal.com-ը, թուրքական ակումբը ցանկանում է վարձակալել Եգիպտոսի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստին և արդեն «զինագործների» հետ համաձանեցրել է պայմանագրի դետալները: «Բեշիկթաշը» կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը: Էլ-Նենին «Արսենալում» վարձատրվում է շաբաթական 50 հզր ֆունտ:
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, ֆուտբոլիստն այսօր բուժզննություն է անցել միլանյան ակումբի համար: Մոտակա ժամերին նա պայմանագիր կստորագրի «Ինտերի» հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը 15 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունքով վարձակալում է չիլիացուն:
Ավելին
1 606 607 608 609 610 643

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023