Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան կարիերան շարունակելու է կատալոնական ակումբի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։ 20-ամյա իսպանացի ֆուտբոլիստը նոր ակումբ կտեղափոխվի անվճար, քանի որ հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ։ Էրիկ Գարսիայի պայմանագրում կլինի […]
Ավելին
«Ռեալի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանը կսկսի նոր ակումբում։ Ինչպես գիտեք, իսպանացի պաշտպանի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ կողմերի միջև ներկա պահին բանակցություններ չեն ընթանում։ Ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Մանչեսթեր Սիթին»։ Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը պայամանագիր է կնքել Սերխիո Ագուերոյի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` 32-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի հետ մինչև 2023 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիաի 1-ից։ Ագուերոն նոր ակումբ է տեղափոխվել անվճար, քանի որ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրն ավարտվել էր և դարձել էր ազատ գործակալ։ […]
Ավելին
Մայիսի 29-ին «Չելսին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 1։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» տիրանալով բաղձալի գավաթին։ Ողջ մրցաշրջանի ընթացքում լոնդոնյան ակումբի հերոսներից մեկը, միանշանակ, դարպասապահ Էդուարդ Մենդին էր, ով մինչ նման նվաճմասնելն անհավանական ճանապարհ է անցել՝ տեսնելով ամեն տեսակի դժվարություն։ «Սիթիի» դեմ խաղի եզրափակիչ սուլիչից հետո Էդուարը գլուխը դրեց խոտածածկին ու սկսեց արտասվել․ 29 տարեկանում հազիվ բարձրանալ […]
Ավելին
Interfootball-ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին պարբերաբար կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։ Մայիսի 30-ին հարցում տեղադրվեց մրցաշրջանի լավագույն դարպասապահին պարզելու համար։ Քվեարկության արդյունքներով հաղթող դարձավ «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին, ով ստացել է ձայների 35%-ը։ […]
Ավելին
Մայիսի 29-ին կայացավ ՉԼ 2020/21 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում «Չելսին» 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` տիրանալով բաղձալի գավաթին։ Լոնդոնյան ակումբի կազմում Չեմպիոնների լիգայի շրջանակում հերթական «չոր» հանդիպումն է անցկացրել սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդին։ Մենդին մրցաշարի շրջանակում 9-րդ անգամ դարպասը պահել է անառիկ։ Ինչպես տեղեկացնում է Gracanote Live-ը, 29-ամյա դարպասապահը կրկնել է մեկ մրցաշրջանի ընթացքում անցկացրած […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն հայտնել է իր վնասվածքի լրջությունը, որը նա ստացել է մայիսի 29-ին կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչի շրջանակում «Չելսիի» դեմ կայացած խաղում (0:1)․ «Ողջույն ընկերներ, ես հենց նոր վերադարձա հիվանդանոցից։ Ինձ մոտ ախտորոշվել է քթոսկրի և ձախ աչքի ակնակապիճի կոտրվածք։ Այմժ ինձ լավ եմ զգում։ Իհարկե, դեռ հիասթափված եմ երեկվա արդյունքից, […]
Ավելին
Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչ խաղում մայիսի 26-ին «Վիլյառեալը» դրամատիկ պայքարում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»․ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանով հարվածաշարի օգնությամբ «դեղին սուզանավն» առավելության հասավ 11։10 հաշվով։ Sky Sport-ի տեղեկությամբ Եվրոպա լիգայի խաղարկության եղրափակիչ խաղում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ «Մանչեսթեր «Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի մոտ հայտնվել է մի […]
Ավելին
Ինչպես գիտեք, մայիսի 29-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Չելսին» 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` ակումբի պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ միայն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո է ծանոթացել «ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ․ «Ես […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսիից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո իր տպավորություններով է կիսվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան. «Ցանկանում եմ վերադառնալ տուն ընտանիքիս մոտ։ Վաղուց չեմ տեսնվել նրանց հետ։ Հանգստից հետո ես կվերադառնամ ակումբ, որը հաջորդ մի քանի տարում կլինի աշխարհում լավագույնը»,- նշել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023