Ռոնալդուն ու Սանչոն  հերոսանում են` Յունայթեդին պարգևելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

Ռոնալդուն ու Սանչոն հերոսանում են` Յունայթեդին պարգևելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

23/11/2021 - 23:46

Չեմպիոնների լիգայի խմբային փուկի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ համառ պայքարում մանկունյական ակումբը հաղթեց 2:0 հաշվով։

«Կարմիր սատանաների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Ջեյդոն Սանչոն։

Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակեց 10 միավոր և ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

«Վիլյառեալը» մնաց 7 միավորով և F խմբում զվաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023